Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

«Նեմրա» ռոք խմբի համերգ, սթրիթարտ, սպորտային մրցույթ. Հրազդանը լինելու է երիտասարդական միջոցառումների էպիկենտրոնը

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայաստանի տարբեր համայնքներում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը նշեց, որ միջոցառումները բազմաբնույթ են՝ կրթություն, մշակույթ, ուխտագնացություն, զբոսաշրջային ծրագրեր, համերգներ, ցուցահանդեսներ, բնապահպանություն:

«Ընդհանուր 100-ից ավելի միջոցառումներ են անցկացվելու: Շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ ոչ միայն խոշոր քաղաքներում լինեն միջոցառումներ, ծրագրեր իրականացվեն, այլ հեռավոր համայնքներում: Ցանկը հրապարակված է նախարարության կայքում, կարող եք տեսնել, որ հենց հեռավոր համայնքներից կան առաջարկներ ու ծրագրեր»,-ասաց Վերոնիկա Խորասանյանը:

Այս տարի միջոցառումների կենտրոնատեղին 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք դարձած Հրազդան քաղաքն է: Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը նշեց, որ դեռ 2019 թվականից են դիմել տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչումը ստանալու համար, սակայն այդ տարի չի հաջողվել: Քաղաքային իշխանությունը չի ընկրկել ու, բարելավելով քաղաքի ենթակառուցվածքները, իրականացնելով բարեկարգման աշխատանքները, կրկին հայտ է ներկայացրել ու դարձել 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

«Մեր քաղաքը շատ բան ունի ցույց տալու: Հրազդանն ունի այնպիսի պոտենցիալ, որ կարող է հետաքրքիր լինել յուրաքանչյուր այցելուի համար: Նախ մեր քաղաքային այգին՝ եղևնիների պուրակը, որը վերջերս է շունչ առել, բարեկարգվել և դարձել է շատերի սիրելի վայրը: Մեր համայնքն առանձնանում է իր պատմամշակութային ժառանգությամբ՝ դամբարանադաշտային հուշարձան, միջնադարյան եկեղեցական համալիրներ, խաչքարային դաշտեր և այլն»,-ասաց Արմեն Այվազյանը:

Հիմնական միջոցառումները Հրազդան տեղափոխելով՝ խնդիր է դրված մեծացնել քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը, ներգրավել հյուրերի ամենատարբեր քաղաքներից, ինչպես նաև ակտիվացնել տեղի երիտասարդությանը: Միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Սպանդարյան-Երևանյան- Մյասնիկյան փողոցների խաչմերուկում սպորտային, ժամանցային մրցույթով, այնուհետև Հրազդանի համայնքապետարանում կանցկացվի երիտասարդական նախաձեռնությունների, ծրագրերի լայն իրազեկման հանդիպում-քննարկում: Օրվա ընթացքում սպասվում է սթրիթարտ-վարպետության դաս, քաղաքի պատմամշակութային վայրեր այցելություններ, օրը կեզրափակվի «Նեմրա» ռոք խմբի համերգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում