Thursday, 16 05 2024
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան

Հայկական և իրանական խոհանոցից մինչև մշակութային միջոցառումներ. Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» փառատոնը

Հայկական և Իրանական խոհանոցի բազմազան յուրօրինակ ուտեստների ներկայացում, երգ, պար, երաժշտություն, արվեստի գործերի և արհեստագործական արտադրանքների ցուցադրություն, լազերային շոու և աստղադիտում «Զորաց Քարեր» պատմամշակութային արգելոցում: Այս ամենը հնարավոր կլինի վայելել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-11-ը, որտեղ  կանցկացվի «Նավասարդ» խորագրով հայ – իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ միջոցառումը ուղղված է հետկորոնավիրուսային ժամանակահատվածում նոր ձևավորված շուկայում զբոսաշրջային առավել մրցունակ դիրքեր ունենալուն:

«Կորոնավիրուսից հետո համաշխարհային շուկան նոր է ձևավորվում, և զբոսաշրջությունը կարևորող բոլոր երկրները անելու են ամեն ինչ այս նոր շուկան դեպի իրենց կողմ գրավելու համար: Այս միջոցառումը, համոզված ենք, որոշակիորեն նպաստելու է դրան: Սա նաև մեծ նշանակություն է ունենալու զբոսաշրջությունը Երևանից դեպի մարզեր տանելու գործընթացի համար, ինչպես նաև այս փառատոնը հնարավորություն է տալու Սիսիան քաղաքին ներկայացնել իր զբոսաշրջային ամբողջ ներուժը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա ընդգծեց, որ  ոչ տեղացի զբոսաշրջիկներին տեղեկացնելու և ներգրավելու  նպատակով միջազգային գործընկերների ներգրավմամբ միջոցառման գովազդ է իրականացվում Իրանում: Գովազդային արշավներ սկսվել են նաև սոցցանցերում:

«Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարտա – Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմնական մասը՝ կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին տեղի կունենա մրցանակների շնորհման արարողություն: Սիսիան քաղաքում իրականացվող միջոցառումների ընթացքում կլինի նաև լազերային շոու և Քաղաքապետարանի շենքի վրա կցուցադրվի «Հայկ» համաստեղության ծնունդը »,-ասաց նա:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ  օգոստոսի 11- ին ժամը 03:00-05:00 նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով, որտեղ լարային քառյակը կներկայացնի նաև դասական երաժշտություն։ Ժամը 04:00-ին «Հայկ» համաստեղության ծագման պահին ջութակով կհնչի Կոմիտասի «Կռունկ»-ը։

Մեխակ Ապրեսյանը  ասաց, որ զբոսաշրջիկներին ընդունելու, նրանց գիշերակացը ապահովելու ուղղությամբ էլ բնակիչների հետ տարվում են մի շարք աշխատանքներ, որպեսզի ներգրավեն Սյունիքի մարզի հյուրանոցային և տուրիստական ողջ ներուժը և բարձր մակարդակով ընդունեն հյուրերին:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ընդգծեց,  որ իրանական խոհանոցի հետ շատ ընդհանրություններ ունենք, և այդ ներուժը օգտագործելը կնպաստի մեր փոխադարձ կապերի ամրապնդմանը:

«Միջոցառման ընթացքում մենք տոնելու ենք «Նավասարդ»-ը: Ասեմ, որ Քրիստոնեություն ընդունելուց  առաջ այս տոնը նշվել է, նշվել է նաև իրանցիների հետ, և մենք այժմ ցանկանում ենք վերականգնել այդ ավանդույթը: Նշեմ, որ ընդհանրապես մեր տոները՝ լինեն դրանք եկեղեցական, թե ժողովրդական, շատ լուրջ զբոսաշրջային արդյունք են տալիս, քանի որ ներառում են խոհանոցային, բանահյուսական, մշակութային և սպորտային լուրջ տարեր, որոնք ներկայացնում են մեր ազգային կերպարը»,- ասաց նա:

Սեդրակ Մամուլյանն ասաց, որ միջոցառումը բաղկացած է մի քանի մասից: Մեկը կլինի հենց խոհարարական, որին կմասնակցեն երկու կողմերը, կներկայացնեն  իրենց կերակրատեսակները: «Մենք մի փոքր ուղղորդել ենք, որ ծիսական կերակրատեսակ համարվող Նավասարդի հարիսան, «Կորկոտը» և համարժեք իրանական կերակուրը՝ «Հալիմը», կլոր գաթան, որը խորհրդանշում է արևը և, իհարկե, մեր բոլոր տոնական սեղաններին բնորոշ տոլման պարտադիր լինեն ներկայացված: Մնացածի ընտրության մեջ մասնակիցներն ազատ են»,- ասաց նա:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ նման փառատոնների անցկացումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների զբոսաշրջության զարգացման գործում:

«Պետք է ասեմ, որ Իրանը մեր թիրախային շուկաներից մեկն է, և այս պահին մենք այնտեղից բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ ունենք:  Ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ փառատոնների միջոցով նույնպես հետաքրքիր ծրագրեր իրականացնենք, որպեսզի մեր հարևան երկրներից մշտապես մեծ զբոսաշրջային շարժ ունենանք»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում