Friday, 03 05 2024
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը

Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Յուքոմ»-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ  երիտաասարդների։

«Մեր հավատարիմ գործընկերոջ՝ «Յուքոմ»-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», – նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

«Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխություններ միջով է անցնում հատկապես այն ժամանակահատվածից, երբ կրթություն ստանալու միակ տարբերակը տանից դասապրոցեսին միանալն էր։ Յուքոմը մեծապես նպաստել է, որ ուսուցիչ-աշակերտ կապը երբևէ չընդհատվի, իսկ գիտելիքի հոսքը լինի շարունակական։ Իրապես ուրախ ենք տեսնել, թե որքան հաջողված ու կարևոր նախագծեր են կյանքի կոչվում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ջանքերով և մեծագույն պատրաստակամությամբ աջակցում ենք ամառային ճամբարին», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առցանց ճամբարի ընթացքում աշակերտները «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր սերնդի ուսուցիչ-առաջնորդների հետ փորձարկում են հիմնադրամի նախագծահեն կրթության մոդելը՝ ուսումնասիրելով իրենց համայնքը, ինչպես նաև վերհանելով և վիզուալիզացնելով այն փոփոխությունները, որոնք ցանկանում են տեսնել։ Վերջնանպատակն է մշակել ծրագիր, որը կնպաստի իրենց համայնքի զարգացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում