Tuesday, 30 04 2024
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից

Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները կրկնել են հայ-իրանական սահմանի վերաբերյալ Խամենեիի հայտարարությունները

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները երկրի տարբեր շրջաններում կրկնել են հայ-իրանական սահմանի վերեբերյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարությունները: Այդ մասին տեղեկացել է իրանական լրատվամիջոցներից:

Մասնավորապես, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Հոսեյն Աբդութորաբիֆարդը հայտարարել է. «Հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Հայաստան-Իրան հաղորդակցական ճանապարհին: Իրանը տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն է, և թույլ չի տա, որ վնաս հասցվի այն ճանապարհին, որը հազարավոր տարիների վաղեմություն ունի և տարածաշրջանի ժողովուրդների հզորության, անվտանգության և խաղաղության գործոններից է»: Ելույթի մեկ այլ մասում նա նշել է. «Իհարկե, մեր բոլոր հարևանները՝ հարավային, արևելյան, արևմտյան, հյուսիսային թող իմանան՝ իրենց հզորությունը Իրանի հզորությունն է: Մենք մտածում ենք նրանց տարածքային ամբողջականության, քաղաքական, պաշտպանական, տնտեսական, անվտանգային հզորության մասին: Մենք Իրանի հզորությունը տարածաշրջանի ժողովուրդների  հզորության կողքին ենք տեսնում, և դա Իրանի հստակ ռազմավարությունն է»:

Արևելյան Ատրպատականում Հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմը նշել է. «Իրանը երբեք չի հանդուրժելու որևէ քայլ, որը Իրանի ու Հայաստանի սահմանի արգելափակմանը կհանգեցնի: Իրանը դիմակայելու է դրան, քանի որ այն հազարամյա հաղորդակցական ճանապարհ է»:

Իլամ նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և Իլամ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ Ալլահնուր Քյարիմիթաբարն էլ, իր հերթին, ասել է. «Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների այցի ընթացքում հայ-իրանական սահմանի հարցը ևս շեշտվեց: Նրանք թող չպատկերացնեն, թե կարող են սպառնալ հազարամյա  համաշխարհային մայրուղուն և Իրանի համար խոչընդոտ ստեղծեն»:

Իրանի այլ շրջանների ուրբաթօրյա աղոթապետերը ևս նույնությամբ կրկնել կամ հիշատակել են Խամենեիի հայտարարությունը:

Հուլիսի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել էր Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման նպատակով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում