Tuesday, 30 04 2024
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը

Գրող Վահագն Մուղնեցյանի 75-ամյակը նշվեց հոբելյանական միջոցառմամբ

Բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանի 75-ամյա հոբելյանը նշանավորվեց հեղինակին նվիրված միջոցառմամբ, որի ընթացքում նրա ընտանիքի անդամները, հարազատները, գործընկերներն ու գրականության երկրպագուները շնորհավորեցին արձակագրին՝ բարեմաղթանքներ հղելով նրան:

Երաժշտական կատարումներով հարուստ հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Մուղնեցյանի ընկեր, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը, որը միջոցառման նախաձեռնողներից է, նշում է Վահագն Մուղնեցյանը մեծ է և՛ արձակում, և՛ պոեզիայում: «Ես մի առիթով ասել եմ, որ, եթե երբևէ հայ գրականությունը ներկայացնենք համաշխարհային գրականության պանթեոնում, այնտեղ Տերյանի և Չարենցի կողքին կլինի նաև Վահագն Մուղնեցյանը:

Ցանկանում եմ, որ մարդիկ առավել լավ ճանաչեն իրենց հերոսներին, գրողներին, որոնց անունը մի օր բարձր են դնելու: Սերունդները կարդալու են Մուղնեցյանի ստեղծագործություններն ու հիանան դրանցով»,-ասում է նա:

Մահտեսյանը հավաստիացնում է՝ Մուղնեցյանը հրաշալի ընկեր է, իսկ ամենամեծ արժանիքներից մեկը ճշմարիտ ապրելն է: «Նա չի երկնչում, չի վախենում, ապրում է պարզ ու մաքուր, և այդ ամենն արտահայտվում է նրա գրականության մեջ»,-շեշտում է Մահտեսյանը:

Գրող Ալեքսանդր Ղումաշյանն ու Վահագն Մուղնեցյանը ծնվել են Լոռու մարզում: Նրանք քառասուն տարվա մտերիմ ընկերներ են: Ղումաշյանը կարծում է, որ Վահագն Մուղնեցյանն ինքնատիպ գրիչ ունի և շատ է տարբերվում իր յուրահատուկ ձեռագրով: «Ինքնատիպ են նրա և՛ արձակը, և՛ պոեզիան: Ինձ համար նրա լավագույն ստեղծագործությունը, թեպետ Վահագնը ինձ հետ համամիտ չէ, «Եկվորներ» վեպն է: Այն մեր գրականության մեջ նորություն էր: Մենք ունենք Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, որոնք հրաշալի գործեր են գրել, և նրանց ստեղծագործությունների կողքին նաև Վահագն Մուղնեցյանի արձակն է, որն այլ փայլատակում ունեցավ ու հարստացրեց մեր գրականությունը»,-նշում է Ղումաշյանը՝ առողջություն մաղթելով իր ընկերոջը:

Վահագն Մուղնեցյանը շոյված է, որ ընկերները որոշել են գեղեցիկ միջոցառմամբ տոնել իր հոբելյանը: Ասում է, որ երբեք անտարբեր չի եղել, երբ իրեն փորձել են գնահատել, մինչ օրս հիշում է, թե որքան է հուզվել, երբ ծառայելու տարիներին իրեն «Մարշալ Բաղրամյան» մեդալ են շնորհել: Հեղինակը խոստովանում է, որ ստեղծագործական գործունեության ընթացքում և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ է ունեցել: «Ես հասկացա, որ գրող եմ, ունեմ առանձին նկարագիր, ոճ ու տեսակ, երբ գրում էի «Ալիզ» վեպը: Տպագրելուց հետո ուժով ու համարձակությամբ լցվեցի: Ըստ իս՝ գրողը բոլոր առումներով պետք է անհատականություն լինի: Հետագայում շատ ասվեց, որ և՛ լեզվով, և՛ լեզվամտածողությամբ այդպիսին եմ:

Իմ վեպերը գնահատվում են որպես հայկական միֆական ռեալիզմին հարող գործեր: Սերգեյ Սարինյանը և այլ գրականագետներ ասում էին, որ իմ ստեղծագործությունները գալիս են մեր առասպելներից, մեր հեքիաթներից»,-նշում է Վահագն Մուղնեցյանն ու հավելում, որ անտարբեր չէ նաև երկրում տիրող իրավիճակի նկատմամբ և երազում է, որ իր հայրենիքն ազատ լինի, իսկ ժողովուրդը՝ համախմբված ու խոհեմ:

Վահագն Մուղնեցյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Եղել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության ավագ խմբագիր, Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրի Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1993 թվականից՝ ՀԳՄ քարտուղար, «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիր, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ։

Հանրապետական գրական մամուլում տպագրվել է ուսանողական տարիներից։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, սլովակերեն:

2000-2007 թվականներին ծառայել է թիվ 23935 զորամասում՝ որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ)։ Մարտական գործողությունների մասնակից է, փոխգնդապետ:

Հայտնի են հեղինակի «Զոհանվեր» պոեմը, «Տաբու» վեպը, «Բազմաշավիղ» բանաստեղծությունների շարքը, «Եկվորներ», «Ալիզ» վեպերը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում