Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Շատ բան կախված է Փաշինյանի ցանկությունից, նախատեսված էր նրա այցը Իսրայել, բայց մինչ այժմ դա տեղի չի ունեցել․ Էսկին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է երկրի կոալիցիոն կառավարության լուծարման մասին, ինչը նշանակում է նոր ընտրությունների անցկացում։Բենեթը և նրա գլխավոր կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդը մոտ օրերս կցրեն խորհրդարանը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կաբինետը ժամանակավորապես կղեկավարի Լապիդը:

Բենեթի կառավարությունը փխրուն էր հիմնադրումից ի վեր՝ մեկ տարի առաջ դեռ, լինելով ութ տարբեր կուսակցությունների կոալիցիա՝ ներառյալ աջերը, լիբերալները և մուսուլման արաբական կուսակցությունները:

Կոալիցիան սկսեց քանդվել, երբ Բենեթի կուսակցության մի քանի անդամներ դուրս եկան դրանից՝ հայտարարելով, թե վարչապետը չափազանց շատ զիջումներ է անում գործընկերներին:

Նոր խորհրդարանական ընտրությունները հինգերորդը կլինեն Իսրայելում վերջին երեք տարվա ընթացքում:

Իսրայելցի հրապարակախոս, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը նշում է, որ Իսրայելում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն շուրջ երեք տարի և քաղաքական դաշինքներից ոչ մեկին չի հաջողվում կայուն կառավարություն ձևավորել․ «Մենք ունենք խորհրդարանական համակարգ, որը գրեթե նույնական է ձեր՝ հայկականին։ Իսրայելի քաղաքական կուսակցությունները շարունակում են «օրորվել». Փխրուն կոալիցիան փլուզվեց. Ամենայն հավանականությամբ, չորս ամսից սպասում ենք ընտրություններին։ Կամ էլ ընդդիմության ղեկավար Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարություն կլինի, եթե ներկայիս կոալիցիայի մեկ կամ երկու կուսակցություն համագործակցեն նրա հետ և իր դաշինքի կուսակցությունների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չնայած իսրայելական կուսակցական համակարգի անկայունությանը, և առասարակ երեք տարվա անկայունությունը, ըստ Ավիգդոր Էսկինի, երբեմն տնտեսական աճ էր գրանցվում և նաև  գիտության ու ռազմական ոլորտի հզորացում․ «Սա իսրայելական հետախուզության և իսրայելական բանակի հաջողության ժամանակաշրջան էր: Այսինքն՝ պետական ​​ապարատը նույնիսկ կուսակցական աբսուրդի ծանր պայմաններում գործում է հիասքան»։

Խոսելով այն մասին, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի նոր կառավարությունը, արդյոք հնարավոր է լինեն արմատական, այդ թվում կտրուկ պրադրբեջանական մոտեցումներ, մեր զրուցակիցն ասաց․ «Գործող կառավարության մեկ տարվա ընթացքում  ոչ մի նախարար երբևէ չի բարձրաձայնել հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Կառավարության ոչ մի նիստում այս թեման երբևէ չի արծարծվել։ Կարող եք խոսել հետաքրքրության իսպառ բացակայության մասին։ Ադրբեջանը բոլոր միջազգային կազմակերպություններում շարունակում է քվեարկել Իսրայելի դեմ։ Հայաստանը նույնպես գրեթե միշտ մեզ դեմ է քվեարկում Իրանի և մահմեդական բլոկի հետ՝ Ադրբեջանի հետ միասին։ Միաժամանակ Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա է լայնածավալ տնտեսական և ռազմավարական համագործակցություն։ Բայց այս տարի ոչինչ չի փոխվել»։

Միակ կարևոր իրադարձություն, Էսկինի դիտարկմամբ,  կարելի է համարել Իսրայել Հայաստանի մշտական ​​դեսպան Արման Հակոբյանի ժամանումը․ «Այսինքն՝ Հայաստանը մեզ մոտ դեսպանություն է բացել, իսկ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է։ Սա ունի իր քաղաքական հեռանկարները։ Շատ բան կախված է հարաբերությունները զարգացնելու Հայաստանի վարչապետի ցանկությունից։ Նրա այցն Իսրայել նախատեսված էր, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել։ Նաև չենք կարող դատել, թե դեսպան Հակոբյանը որքանով է հաջողությամբ իրականացնելու իր առաքելությունը Իսրայելում։ Նա շատ իմաստուն թեզ առաջ քաշեց՝ առ այն, որ  Իսրայելն ու Հայաստանը պետք է ուղիղ հարաբերություններ հաստատեն՝ անկախ երրորդ կողմերից։ Այսինքն՝ Իրանի հետ Հայաստանի համագործակցությանը և Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցությանը չպետք է այս հարցում խոչընդոտ հանդիսանան։ Սակայն դեռ չենք կարող ասել՝ արդյոք դեսպանը կկարողանա կոնկրետ հաջողությունների հասնել»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում