Thursday, 16 07 2026
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

Ուշադրություն մի դարձրեք Կրեմլում ինչ են ասում․ ՀՀ իշխանությունները պետք է հրատապ կենտրոնանան ԶՈւ բարեփոխման վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները «քվազիպետություններ են», և Ղազախստանը դրանց անկախությունը չի ճանաչի, նկատելի է գոնե փորձագիտական մակարդակում ռուս-ղազախական հարաբերությունների որոշակի լարվածություն։ Տոկաևը նաև նշել է, որ չափազանցված են այն մոտեցումները, որ հունվարին Ռուսաստանն է «փրկել» Ղազախստանը։ Ղազախստանի կողմից նման վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում, այն ի՞նչ հետևանքներ կունենա և որքանով հեռուն կարող է գնալ։

 Ղազախստանի նախագահը Պուտինի երեսին ասաց ճշմարտությունը, սա իրական առաջնորդի միանգամայն ադեկվատ պահվածք է, որը պաշտպանում է իր երկրի շահերը ոչ թե խոսքով, այլ գործով։ Տոկաևը ցույց է տվել, թե ինչով է տարբերվում Սանկտ Պետերբուրգի այս տարօրինակ իրադարձության մնացած հյուրերից։ Ավելին, նա քաջ գիտակցում է, որ այս պահին Մոսկվան ոչ մի կերպ չի կարող լրջորեն վնասել Ղազախստանին։ Քանի որ հարցը վերաբերում էր օկուպացված ուկրաինական Դոնեցկին և Լուգանսկին, ես ուզում եմ, որ հայ ունկնդիրներն իմանան, որ, իմ տեղեկություններով, օկուպանտներն այնտեղ 8 տարվա ընթացքում ոչինչ չեն կառուցել։ Իսկ օկուպացված շրջանների տնտեսությունը պարզապես ոչնչացվեց։

– Այս ֆոնին ինչպիսի՞ն կլինի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ ճակատագիրը, փաստորեն Պուտինը մի կողմից չի կարողանում նվաճել Ուկրաինան, մյուս կողմից փլվում են իր իսկ ղեկավարած կառույցները։

Պուտինը սովորական անհաջողակ է, ով ածխաջրածնային հսկայական պաշարներ ունեցող Ռուսաստանը վերածեց Հյուսիսային Կորեայի, որտեղից փախչում է սեփական բնակչությունը։ Միակ բանը, որ նա կարողացավ կառավարել, հրեշավոր քարոզչությունն էր, որը Պուտինի բոլոր անհաջողությունները ներկայացնում է որպես ձեռքբերում։ Կրեմլի քարոզչությունը «մոռացավ», թե ինչպես ուկրաինական զորքերը վտարեցին ռուս զավթիչներին Ժիտոմիրի, Կիևի, Չեռնիգովի և Սումիի շրջաններից, և այժմ Լուգանսկի կամ Դոնեցկի շրջանի յուրաքանչյուր փոքրիկ գյուղի գրավումը ներկայացվում է որպես «ռուսական բանակի ուժ»։ Ես ուզում եմ, որ իմ հայրենի Հայաստանում մարդիկ իմանան, որ Պուտինը, ում քարոզչությունը ներկայացնում է որպես հայերի բարեկամ, իրականում իրենց թշնամին է։ Օրերս նա չդիմացավ ու բացահայտեց իր իրական դեմքը՝ նախկին Խորհրդային Միության տարածքն անվանելով «Ռուսաստան»։ Պուտինյան Ռուսաստանն էր, որ տարիներ շարունակ զինում էր Ադրբեջանին, ինչի արդյունքը տեսանք 2020 թվականի աշնանը Ղարաբաղում։ Ես ուզում եմ, որ Հայաստանը իմանա, որ Պուտինի հրամանով ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա և առանց պատճառի սպանել ու ավերել ուկրաինական խաղաղ քաղաքներն ու գյուղերը, ռազմական հանցագործություններ են կատարել խաղաղ ուկրաինացիների դեմ։ Հայաստանում ապրող հայերի համար սա 1915 թվականի քաջածանոթ տեսարանն է։

 -Նկատելի են նաև Կրեմլի տարբեր խոսափողների պարբերական դժգոհությունները, որ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամներն ի տարբերություն արևմուտքի դաշնակիցների, իրենց դաշնակցին չեն պաշտպանում։ Արդյոք կլինի՞ դրա կարիքը՝ նաև որոշակի պարտադրանքի տեսքով։

-Իմ խորհուրդն՝ ուշադրություն մի դարձրեք Կրեմլում ինչ են ասում, բացի ստից ու քարոզչությունից ուրիշ բան չկա։ Հայաստանի իշխանությունները պետք է հրատապ կենտրոնանան հայկական բանակի բարեփոխման և վերազինման և տնտեսության դիվերսիֆիկացման վրա։ Միայն հզոր բանակի և դիվերսիֆիկացված տնտեսության դեպքում Հայաստանը կկարողանա դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում