Monday, 13 07 2026
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

Ընկճված, ծալապատկված երեխան վաղը ինչպե՞ս պետք է տեր կանգնի մեր երկրին

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով քաղաքային տրանսպորտի խնդիրների մասին, հայտնեց. «Մենք երթևեկում ենք անմարդկային պայմաններում։ Այս խնդիրը ունի և՛ էկոլոգիական, և՛ նյութական, և՛ սոցիալական կողմեր։ Ամենապարզ օրինակը եթե բերենք՝ ընկճված, ծալապատկված երեխան վաղը ինչպե՞ս պետք է տեր կանգնի մեր երկրին, իսկ երթուղային միկրոավտոբուսներում հենց այդ վիճակում ենք մենք գտնվում»։

Ա. Պողոսյանը հայտնեց, որ իրենք իրենց առաջարկություններով բազմիցս դիմել են բոլոր ժամանակների իշխանություններին, բոլորն էլ խոստացել են, որ կանդրադառնանան խնդրին, բայց արդյունք այդպես էլ չի եղել։ Ա. Պողոսյանի խոսքով՝ հասարակական ճնշումը պիտի իր ազդեցությունն ունենա խնդրի կարգավորման հարցում, իսկ իրենց տվյալներով՝ քաղաքի ուղևորափոխադրամիջոցների 90 տոկոսը միկրոավտոբուսներ են, որոնք նախատեսված չեն քաղաքային ռեժիմով աշխատելու համար։

«Քաղաքային իշխանությունները և Հանրային խորհուրդը որոշում կայացրեցին, որ պետք է զարգացնել միջին և մեծ տարողությամբ ավտոբուսների քանակը, սակայն համոզված եմ, որ առյուծի բաժինը լինելու է միջին տարողությամբ ավտոբուսներինը, մինչդեռ մենք լիարժեք մարդ ենք և արժանի ենք երթևեկել քաղաքակիրթ աշխարհում ընդունված պայմաններում»,- հայտնեց Ա. Պողոսյանը՝ միաժամանակ նշելով, որ մարդկանց շրջանում կատարված հարցումների արդյունքում՝ 93 տոկոսը գերադասել է երթևեկել էլեկտրատրանսպորտով, մասնավորապես՝ տրոլեյբուսներով, որոնք, ըստ նրա, հոգեվարքի մեջ են այսօր։ Նրա պնդմամբ՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի պաշարները բավական շատ են, և միանգամայն հնարավոր է էլեկտրատրանսպորտի գործունեությունը։

Խոսելով քաղաքաշինության խնդիրների մասին՝ Արմեն Պողոսյանը ասաց, որ քաղաքաշինության հիմնական սկզբունքը՝ կառուցապատումը, մեր ճարտարապետները պատկերացնում են շենքը շենքի կողքին դնելը. «Կետային կառուցումը թշնամու մոտեցում է։ Մենք սպասողներ ենք, և այս հարցում միայն փոքր հաջողությունների ենք կարողանում հասնել»։

Նրա խոսքով՝ այն, որ քաղաքի տեսքը գունային և էսթետիկ առումով բավական լավացել է՝ նկատելի է, սակայն բավարարող արդյունք չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում