Thursday, 16 05 2024
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան

Amnesty International-ը Ռուսաստանին մեղադրում է Խարկովում ռազմական հանցագործությունների մեջ

Իրավապաշտպան Amnesty International (Միջազգային համաներում) կազմակերպությունը երկուշաբթի օրը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական հանցագործությունների իրականացնելու մեջ՝ ասելով, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել Խարկովի վրա հարձակումների ժամանակ, այդ թվում՝ արգելված կասետային ռումբեր կիրառելու արդյունքում։

«Խարկովի բնակելի թաղամասերի կրկնվող ռմբակոծությունները անկանոն հարձակումներ են, որոնց հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել, և որպես այդպիսին, ռազմական հանցագործություն է», – ասված է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի վերաբերյալ իրավապաշտպանների զեկույցում:

«Դա վերաբերում է ինչպես կասետային զինամթերքի օգտագործմամբ հարվածներին, այնպես էլ այլ տեսակի չկառավարվող հրթիռների և չկառավարվող հրետանային արկերի օգտագործմամբ հարվածներին»,- ասվում է զեկույցում։

«Քաղաքացիական տարածքներում նման ոչ ճշգրիտ պայթուցիկ զենքերի շարունակական օգտագործումը, երբ հայտնի է, որ դրանք պարբերաբար մեծ թվով քաղաքացիական զոհերի պատճառ են դառնում, կարող է նույնիսկ համարվել խաղաղ բնակչության դեմ ուղղակի հարձակումներ», – նշել են իրավապաշտպանները։

Amnesty International-ը հայտնել է, որ Խարկովում ապացույցներ է գտել ռուսական ուժերի կողմից 9N210 և 9N235 տիպի կասետային ռումբերի և ցրված ականների բազմակի օգտագործման վերաբերյալ, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:

Կասետային ռումբերն օդում արձակում են տասնյակ փոքր բեկորներ, որոնք ցրվում են հարյուրավոր քառակուսի մետր տարածքի վրա:

Չկառավարվող հրետանային արկերը կարող են ընկնել նշանակետից մինչեւ հարյուր մետր հեռավորության վրա:

«Յուրաքանչյուր ոք կարող է մահանալ ցանկացած պահի», ասված է զեկույցում:

«Պարբերական» գնդակոծությունները շարունակվել են երկու ամիս, ինչը հանգեցրել է մեկուկես միլիոն բնակչություն ունեցող քաղաքի «համատարած ավերածությունների»։

«Մարդիկ սպանվել են իրենց տներում և փողոցներում, խաղահրապարակներում և գերեզմանատներում, մարդասիրական օգնության համար հերթագրվելիս կամ սնունդ ու դեղորայք գնելիս», – ասում է Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան:

«Մեծապես արգելված կասետային զինամթերքի կրկնակի օգտագործումը ցնցող է և ևս մեկ նշան քաղաքացիական կյանքի նկատմամբ լիակատար անտեսման», – ասում է նա: Նրա խոսքերով. «Այս սարսափելի հարձակումների համար պատասխանատու ռուսական ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն».

Չնայած Ռուսաստանն ու Ուկրաինան կասետային զինամթերքն ու հակահետևակային ականներն արգելող միջազգային կոնվենցիաների մասնակիցներ չեն, Amnesty International-ն ընդգծել է. «Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է չթիրախավորված հարձակումները և զենքի նման օգտագործումը:

«Չթիրախավորված հարձակումները, որոնք հանգեցնում են քաղաքացիական անձանց մահվան, մարմնական վնասվածքների կամ քաղաքացիական օբյեկտների վնասմանը, ռազմական հանցագործություններ են», – ասում են իրավապաշտպանները:

Իրավապաշտպան կազմակերպությունը հանդիպում է ունեցել ականատեսներից մեկի հետ, որն ավելի վաղ բուժումներ էր ստացել քաղցկեղի դեմ: Սակայն կորցրել է երկու ոտքը ռուսական կասետային ռումբի հարձակման հետևանքով:

57-ամյա Ելենա Սորոկինան գտնվել է իր տան մոտ, երբ նրան հարվածել է թռչող բեկորը։ Նա տեղում կորցրել է մի ոտքը, իսկ մյուսը ստիպված են եղել անդամահատել ավելի ուշ։

Նրա հարեւանուհին տեղում մահացել է. Հարևանի դուստրը պատմել է, որ բեկորները խոցել են շենքը։

«Եթե նույնիսկ մայրս տանը լիներ, նա չէր փրկվի։ Նման ռմբակոծության պայմաններում նա փրկվելու հնարավորություն չուներ»,- ասել է նա։

Amnesty International-ը հետաքննել է ռուսական 41 հարվածներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ, վիրավորվել՝ առնվազն 196-ը: Կազմակերպությունը երկու շաբաթվա ընթացքում Խարկովում զրուցել է 160 մարդու հետ: Նրանց թվում են եղել փրկվածներ, զոհվածների հարազատներ, ականատեսներ, բժիշկներ։

Ուկրաինան հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 12000 հետաքննություն է սկսել ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

”Ամերիկայի Ձայն”-ի Ռուսական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում