Friday, 03 05 2024
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ

Գյումրու թանգարանները միացել էին «Թանգարանների գիշեր» ամենամյա ակցիային

Գյումրու համայնքապատկան թանգարանները մայիսի 21-ին, միանալով «Թանգարանների գիշեր» ամենամյա ակցիային, մինչև կեսգիշեր բաց էին գյումրեցիների ու քաղաք այցելած հյուրերի համար: Այս տարի թանգարանները ներկայացան «Թանգարանների ուժը» խորագրի ներքո:

Թանգարանները փորձել էին յուրովի ներկայանալ հյուրերին՝ ոչ միայն իրենց թանգարանային հարստությունը ներկայացնելով, այլ նաև հետաքրքիր մշակութային ծրագրերով: Թանգարանամերձ բացօթյա տարածքներում, առցանց հարթակում եւ թանգարաններում օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներ էին նախատեսված:

«Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում որպես նորույթ «Լենինական» լուսանկարների ֆոտոշարքն էր, «Գյումրու պատմության թանգարան»-ում՝ «Տարազը՝ եվրոպական փորագրության մեջ» գրաֆիկական հավաքածուի ցուցադրությունն էր, Գյումրու համայնքային ցուցասրահում՝ «Անկախության ժամանակակիցները»․ 90-ականների հայկական գրաֆիկա, «Սթիլ» պատկերասրահում՝ «Արվեստը եւ մենք» նկարչական ցուցահանդեսը:

Ինչպես միշտ այս անգամ ևս ամենամարդշատը Վարպետաց փողոցն էր: Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում «Վարպետն ու Եվրոպան» տեսաֆիլմի ցուցադրում էր, թեմատիկ զրույցներ, իսկ բակում ՝ «Զանան» մշակութային կենտրոնի «Ավանդատուն» հայկական տարազների ցուցադրումը: «2019 թվականից ստեղծվող հավաքածուն պարբերաբար ավելանում է: Հայաստանի տարբեր շրջանների տարազներն են, որոնք փորձում ենք հնարավորինս կրկնօրինակել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Զանան»-ի համահիմնադիր Հասմիկ Խաչատրյանը՝ նշելով, որ թանգարանային գիշերը ևս մեկ հնարավորություն է ինչպես թանգարանների, այնպես էլ «Զանան»-ի նման կառույցների համար՝ հանրությանն իրենց աշխատանքները ներկայացնելու:

Օրվա ընթացքում մարդաշատ էին նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Մհեր Մկրտչյանի թանգարանները ու Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը:

Թեև վերջին տարիներին Գյումրու թանգարանները այցելուի պակաս չեն ունենում, սակայն Թանգարանային գիշերը ևս մեկ առիթ է կրկնապատկելու ու եռապատկելու այցելուների թիվն ու զբոսաշրջինկներին ներկայացնելու մշակութային քաղաքի հարստությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում