Thursday, 16 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում

Ոչ թե հանգստյան օր են վերցրել, այլ ձախողել են․․․ ռևանշիստներն ակնհայտորեն «մանթրաշ» են

Արցախի փրկության համար փողոց դուրս եկած շարժումը հայտարարել է շաբաթ օրը հանգստյան  օր վերցնելու մասին։ «Մինչև իշխանափոխություն չլինի՝ տուն չենք գնալու» մասին հայտարարած ընդդիմությունը փաստորեն հոգնել է փողոցային պայքարից, որն առ այսօր որևէ արդյունք չի տվել։ Կամ հնարավոր է  ընդդիմության ներսում կան որոշակի տարաձայնություններ։ Մամուլը գրում է, որ Արթուր Վանեցյանը վերջին երթին չի մասնակցել հիվանդ լինելու պատճառով, սակայն ավելի վաղ վերջինս սկանդալային հայտարարություններ էր արել՝ ընգծելով, թե պայքարի դուրս եկած որոշ գործիչներ վնասում են շարժմանը։ Դրան հաջորդել էր Էդուարդ Շարմազանովի ոչ պակաս սկանդալային հայտարարությունը, որն ակնհայտորեն  ուղղված էր բոլոր այն գործիչներին, ովքեր պաշտոնավարել  էին Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նրանց շարքերում է անշուշտ ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանը։

Երեկ մեկ այլ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ։ Ընդդիմությունը շրջափակել էր Basic House  խանութի մասնաշենքը՝  այն շփոթելով կառավարության երրորդ մասնաշենքի ետնամուտքի հետ։ Անհասկանալի է նման կիքսերով՝ ինչպես են Արցախի փրկության մասին հայտարարած ուժերը  հասնելու իշխանությունների հրաժարականին։ Եվ արդյոք Արցախի փրկության հրատապ գործում հանգստյան օրեր վերցնելը չի վկայում շարժումը դեպի մարում տանելու մասին։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծում է, որ փողոց դուրս եկած ուժերը ռևանշիստներ են և նրանք արդեն տապալվել են ․ «Ակնհայտ է, որ նրանք «մանթրաշ», են, բացարձակապես ձախողել են։ Չեկիստախառն գողապետությունը հերթական  անգամ իր հակապետական ելույթի մեջ տապալվել է։ Դրանք  հայ  ժողովրդի իրական նպատակների, իղձերի, առողջության և տառապանքների հետ ոչ մի կապ չունեն։ Օտար ուժ են, սպասարկում են պարոն Պուտինի շահերը՝ հույս ունենալով, որ ինչպես հայ բոլշևիկները 1920 թվականին՝ տապալելով սեփական պետությունը տեր դառնան իրենց մնացած թերմացքին, իրենք էլ նույն կերպ անեն։  Հիմա դեմքը փրկելու խնդիր ունեն, այսօր «հանգստանում են», բայց իրենք բացարձակապես ձախողել են։ Իրենց հաջողությունը հնարավոր է բացառապես Ռուսաստանում Ուկրաինայի պարտության պարագայում։ Իսկ այնտեղ Պուտլերը խրվել է, փրկվելու ոչ մի շանս չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեր զրուցակցի՝ իրենք մոնղոլ-թաթարական  մշակույթի ժառանգության շառավիղներ են․ «Մանավանդ ինձ թվում է, որ շարժումն իրականում գլխավորում է ԿԳԲ-ի գնդապետը՝ տեղակալ ունենալով երկու նախագահներին։ Չեկիստական խռովությունը Հայաստանում տապալված է։ Այդպիսի հայեր են 20-ական թվականներին Միկոյանները, որ  ռուսների «ահից» ելնելով Հայաստանը թուրքերին նվիրեցին։

Իսկ Արցախն, ըստ քաղաքագետի, փրկված է առանց այդ ուժերի փողոց դուրս գալու․ «Իրենք ո՞վ են, որ փրկեն կամ չփրկեն։ Պուտինը ինչ փռշտա՝ իրենք դա են անելու, ամեն մեկի վրա հազար գործ կա, երբ ուզեն՝ կդատեն։ Արցախի փրկվելը ո՞րն է։ Հայաստանի պետականությունը հիմնված է անկախության ու հայ ժողովդրի ազատությունը պահելու ճիգերի վրա։ Իրենք տորպեդահարում են Հայաստանի ազատությունը, անկախությունն ու հայ ժողովրդի միասնականությունը՝ այն ինչ ՉԿ-ն արել է 1920-ական թվականներին։ Հիմա այդ ուժերը Հայաստանի քաղաքական երկնակամարում ոչ մի տեղ չունեն։ Իրենք ունեն քրեաօլգարխիկ չեկիստակախառն խմբավորոման շահերը պաշտպանելու խնդիր, ինչպես նաև մեռնող պուտինյան Ռուսաստանի շահերը սպասարկելու հարց»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանը թուլացած վիճակում  փորձում է  արտաքին քաղաքականության մեջ անվտանգության նոր խարիսխներ որոնել, ինչը շատ բնական է։ Դա Պուտինին դուր չի գալիս ու իրենք տորպեդահարում են  այդ գործընթացն օգտագործելով դեմագոգիայի բոլոր հնարավոր միջոցները»,-ընդգծեց նա։

Շիրինյանի  խոսքերով՝ Հայաստանի նման քաղաքականությունը Մոսկվային ձեռնտու չէ, որովհետև հայ ժողովրդին դուրս կբերի բոլշևիկյան ռուսական ավանդական ճիրանների․ «Ահա թե ինչին է դեմ Ռուսաստանը։ Տարօրինակն այն է, թե  ըստ  ծրագրի, սոցիալիստական կուսակցությունը քրեաօլիգարիկ չեկիստական միավորման հետ ի՞նչ գործ ունի։ Այդ հարցը պետք է պարզվի, որպեսզի սփյուռքում էլ պարզություն լինի։ Սոցիալիստական կուսակցությունը չի կարող գողապետության հետ լինել, դա բացառված է։ Դաշնակցության հիմնադիրների՝ հատկապես Սիմոն Զավարյանի ականջները կանչի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում