Friday, 10 07 2026
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի

Հայաստանի հարցն Արևմուտքին՝ պատրա՞ստ են խոսքից գործի

Ադրբեջանը կարևորում է մարդասիրական հարցերը՝ խաղաղության օրակարգի շրջանակում, սակայն Հայաստանը պետք է խոսքից բացի կատարի նաև քայլեր: Այս միտքը արտահայտել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով Նիդերլանդների միջազգային քաղաքականության ինստիտուտում Հայաստանի վարչապետի հայտարարություններին, մասնավորապես մարդասիրական հարցերում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի առնչությամբ: Հայաստանի վարչապետը, որ երկօրյա պաշտոնական այց էր կատարել Նիդերլանդներ, այդ երկրի միջազգային քաղաքականության ինստիտուտում մասնավորապես ասել էր, օրինակ, որ Ադրբեջանի նախագահը Բրյուսելում ԵԽ նախագահ Միշելի հետ եռակողմ հանդիպմանը խոստացել է ազատ արձակել հայ գերիների հերթական խմբի, սակայն առ այսօր չի կատարել այդ խոստումը: Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը Հայաստանի վարչապետի հայտարարությանը, հաջորդում է մեկ այլ իրողության էլ՝ վարչապետի ելույթից բացի:

Նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Բաքվի ղեկավար Ալիևի հետ, որի ընթացքում, ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած տեղեկության, քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին վերջին դրական ազդակը և ապագա կոնկրետ քայլերը, ներառյալ սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացման, մնացած հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ պետքարտուղարության հաղորդագրությունը փաստացի «կապակցում» է ռազմագերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացի մնացյալ դետալների հետ: Արձանագրումը կարևոր է՝ մտահոգիչ իմաստով, որովհետև փաստացի ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վարչապետին անդրադարձում ևս մարդասիրական հարցերը կապում է քաղաքական հարցերի հետ: Այդպիսով Ալիևը գործնականում խոստովանում է, գրեթե բաց տեքստով, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է իբրև պատանդ՝ Հայաստանի հանդեպ քաղաքական պայմաններ թելադրելու համար: Սա իհարկե մեզ համար բոլորովին զարմանալի չէ և թերևս նորություն էլ չէ, գերիներին պահելու որևէ այլ նպատակ և իմաստ Բաքվի համար գոյություն չուներ էլ: Այստեղ ամբողջ խնդիրը այն է, որ կան նշաններ, որոնք առնվազն հիմք են տալիս դիտարկել Բաքվի այդ քաղաքականության միջազգային «լեգիտիմության» մասին: Այդ առնչությամբ է, որ մտահոգիչ է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին ԱՄՆ պետքարտուղարության ձևակերպման մեջ գերիների և քաղաքական հարցերի «կապակցվածությունը»: Մտահոգիչը իհարկե լոկ դա չէ, այլ մեծ հաշվով այն, ինչի մասին խոսում և գրում եմ վերջին շաբաթներին: Մասնավորապես, ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած թե ռազմա-քաղաքական, թե տնտեսա-պարենային համաշխարհային ճգնաժամը ավելացրել է Ադրբեջանի նշանակությունը հակամարտող միջազգային կողմերի համար: Իսկ սա Ալիևի համար բացել է նրանց հետ առևտրի դաշտ: Այդ իրավիճակը անկասկած լրացուցիչ մարտահրավեր է Հայաստանի համար, և ռազմագերիների հարցն այստեղ կարևոր բաղադրիչներից թերևս միայն մեկն է:

Հայաստանի վերջին շրջանի դիվանագիտական աշխուժությունը՝ տարբեր ուղղություններով, մեծ հաշվով մի կողմից թերևս այդ մարտահրավերի յուրօրինակ դրսևորում է, մյուս կողմից այդ մարտահրավերը չեզոքացնելու, զսպելու կամ կառավարելու անհրաժեշտություն: Այդ տրամաբանության շրջանակում էր թերևս Նիդերլանդներում Հայաստանի վարչապետի մի շարք այլ հայտարարությունների առանցքը, որոնք շոշափում էին Հայաստանի ժողովրդավարական հեռանկարն ու դրան, նաև ժողովրդավարական Հայաստանի հռչակած ռեգիոնալ խաղաղության օրակարգին միջազգային հանրության, մասնավորապես արևմտյան գործընկերների աջակցության կարևորությունը: Փաշինյանը գործնականում դնում էր արժեհամակարգային գործոնի հարցը, դրա վերաբերյալ հայտարարությունները լոկ խոսքեր են, թե՞ ենթադրում են գործ՝ ժողովրդավարության և արժեքների պաշտպանության, աջակցության ուղղությամբ: Եվ, եթե Բաքուն ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցից հհետո խոսում է, թե մարդասիրական հարցերը լուծելու համար Հայաստանը պետք է խոսքից անցնի գործի քաղաքական հարցերում, ապա Հայաստանն այդ իմաստով հարց է դնում Արևմուտքի առաջ՝ արժեհամակարգային, ժողովրդավարության հարցերում Արևմուտքը պատրա՞ստ է խոսքից անցնել գործի, այն դեպքում, երբ Հայաստանը գործով է վկայում ժողովրդավարական կառուցակարգերի հանդեպ իր հետևողականությունը: Արևմուտքի պատրաստակամության լավագույն քննությունը կլինի հայ ռազմագերիների հարցի լուծումը առանց քաղաքական նախապայմանների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում