Thursday, 16 07 2026
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ

Փողոցի անհնազանդության «անտեսանելի» ձեռքը

Ֆորմալ իմաստով խորհրդարանական, իսկ դե ֆակտո մեծ հաշվով խորհրդարանից դուրս «վերջին կրակոցով» զբաղված ընդդիմադիր ուժերի փողոցային անհնազանդության ակցիաները թողնում են հակասական տպավորություն: Մի կողմից ակնառու է, որ դրանք որևէ կերպ չեն ստանում հասարակական աջակցություն, չնայած թերևս իրավացի են այդ ակցիաների կազմակերպիչները, որ հանրության մեծամասնությունն այս կամ այն կերպ դժգոհ է ներկայիս իշխանության կառավարման արդյունավետությունից: Պարզապես, այդ դժգոհությունը բավականին բազմազան է:

Նախ, շատերը դժգոհ են ամենից շատ հենց այն հանգամանքից, որ գործող իշխանությունը բավարար քայլեր չի արել և անում նախկին կառավարող համակարգի օդիոզ դեմքերի և այլ տրամաչափի պաշտոնյաների՝ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում հանրային ու պետական ռեսուրսի հաշվին կուտակած հարստությունը հանրության ու պետության կարիքների նպատակով վերադարձնելու համար: Հանրային մի զգալի մաս էլ դժգոհ լինելով կառավարման արդյունավետությունից ընդհանրապես, այդուհանդերձ որևէ կերպ իր դժգոհության «հաղորդակ» չի դիտարկում այն կառավարող  համակարգին, որը իշխանության ղեկին էր մինչև 2018-ի մայիս և ներկայումս փորձում է լինել ընդդիմության ղեկին: Բայց, դրանով հանդերձ, փողոցային անհնազանդության խորագրի ներքո, նախկին կառավարող  համակարգ-ընդդիմությունը դուրս է բերել, մոբիլիզացրել է իր ամբողջ օդիոզ ռեսուրսը, որը և եղել է այդ համակարգի ոչ լեգիտիմության առանցքային պատճառներից մեկն ու առ այսօր էլ այդ համակարգի հանդեպ թե անվստահության, թե ընդհուպ կոշտ մերժողական վերաբերմունքի առանցքային պատճառներից մեկն է: Ըստ այդմ, հարց է առաջանում, չի՞ հասկանում անհնազանդության ակցիաների առաջնորդող կամ կազմակերպիչ շերտը այդ «հակասականությունը», որ հնարավոր չէ հանրային ավելի մեծ վստահություն վայելող իշխանության դեմ փողոց դուրս բերել հանրային մեծ անվստահություն վայելող նախկին համակարգն իր օդիոզ դեմքերով ու նկարագրով, ու ակնկալել հանրային աջակցություն:

Կասկած չկա, որ նախկին համակարգ-ընդդիմության առնվազն ղեկավար բարձր կազմում կան այդ «հակասականությունը» հասկացող և պատկերացնող գործիչներ: Եթե չկան, ապա դա ի ցույց է դնում ոչ միայն այդ ուժերի վերից վար քաղաքական անհամարժեքությունը որպես ընդդիմություն, այլ նաև անհամարժեքությունը, որ ունեցել է այդ համակարգը իր առաջնորդներով հանդերձ՝ որպես իշխանություն:

Հետևաբար, կամ ի ցույց է դրվում այդ անհամարժեքությունը՝ կամա, թե ակամա, կամ տեղի ունեցող գործընթացը դարձյալ՝ կամա, թե ակամա, նախկին կառավարող համակարգի և ներկայիս ֆորմալ խորհրդարանական ընդդիմության այսպես ասած վերջին պտույտն է, որ կազմակերպվում է հենց այդ հաշվարկով, ու հենց այդ հաշվարկով է, որ փողոց է դուրս բերվում օդիոզ գործնականում ամբողջ ռեսուրսը: Այլ կերպ ասած, կամ ընդդիմության առաջնորդներից մեկի խոսքով ասած՝ «մաշվում է ընդդիմության քոքը», հարցն այն է, թե ու՞մ տեսանելի, կամ անտեսանելի ձեռքով Գուցե կա իհարկե տակտիկական հաշվարկ՝ այդ գնով մաշեցնել նաև իշխանության վարկի «քոքը», ստեղծելով մի իրավիճակ, երբ չկա թե հանրային վստահություն վայելող իշխանություն, թե հանրային վստահություն վայելող ընդդիմություն: Սա արդեն «պղտոր ջուրն» է, որտեղ ձկնորսությամբ կարող է զբաղվել այդ գործընթացները խթանող «անտեսանելի» ձեռքը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում