Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

«Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի եւ պետության կյանքում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ամփոփվելու է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը եւ հայտնի է դառնալու, թե 12 առաջարկից մրցույթում որ նախագիծն է հաղթել։ Մենք արդյունքների ամփոփումից առաջ մի քանի հարց ենք ուղղել Գագիկ Ծառուկյանին։

– Պարոն Ծառուկյան, Ձեր նախաձեռնությամբ մեկնարկած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը մոտեցել է ավարտին: Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում մրցութային փուլի աշխատանքները:

-Չորս ամիս առաջ ես առաջին անգամ հայտարարեցի իմ և իմ ընտանիքի որոշման մասին՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Այս չորս ամսվա ընթացքում մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել։ Արձանի թեման մշտապես եղել է հանրության բոլոր շերտերի ուշադրության կենտրոնում։ Չորս ամիս ես լսել եմ ոգևորություն, աջակցություն և իհարկե, հակառակ կարծիքը։ Անձամբ պատասխանել եմ բոլոր հիմնավոր առարկություններին և առաջարկներին։ Փորձել ենք ամեն նման առաջարկի մեջ տեսնել գրագետ ու օգտակար գաղափար։ Արձանի գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ճարտարապետների, քանդակագործների մասնագիտական շրջանակներում։ Չորս ամսվա ընթացքում կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել են 300-ից ավելի նախագծեր։ Մեկը մեկից հետաքրքիր ու արժանի։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին։ Անկեղծ շնորհակալություն։ Ձևավորվել էր մասնագիտական մրցութային հանձնախումբ՝ կազմված հեղինակավոր մասնագետներից ու հանրային դեմքերից։ Մասնագիտական հանձնախմբին զուգահեռ անցկացվել է հրապարակային, հանրային մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել. իմ կամ իմ ընտանիքի կողմից չի եղել որևէ ճնշում, որևէ ուղղորդում, ես չեմ պարտադրել իմ կարծիքը, չեմ խոսել իմ նախասիրության մասին։ Ես սա համարում եմ ամենակարևոր սկզբունքը. Արդար մրցույթ, ժողովրդի կարծիք։ Ի սկզբանե իմ որոշումն է եղել այդպիսին. Թող հաղթի այն նախագիծը, որը կընտրի հանձնախումբը, որը կընտրի ժողովուրդը։ Ես վստահ եմ ու հավաստիացնում եմ բոլորին, որ Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում՝ հաջողության, խաղաղության, համերաշխության. նոր էջ մեր երկրում։

– Փաստորեն Դուք բացի հոգևոր արժեքներիցնաև քաղաքակա՞ն ենթատեքստ եք դնում արձանի գաղափարում։

– Հաջողության և զարգացման հիմքում առաջին հերթին պետք է լինի ներքին համերաշխություն։ Չեղավ համերաշխություն, չեղավ միասնականություն՝ չի լինի ոչինչ։ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում ԱՅՈ՛, ես դնում եմ ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է։ Եթե դուք սա համարում եք քաղաքական բովանդակություն, ապա ես դեմ չեմ։ Մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո և այսօր աշխարհում տեղի ունեցող համաշխարհային ճգնաժամի պայմաններում մենք՝ որպես ազգ և պետություն, խնդիր ունենք աշխարհին նորովի ներկայանալու։ Հիմա մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է, նոր հարաբերություններ են ձևավորվում, նոր արժեքներ։ Մենք, նորից եմ ասում, պետք է կարողանանք նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի։ Մենք պետք է խնդիր դնենք ունենալ ուժեղ պետություն։

Բայց հիմա շատերը հուսահատված ենհուսալքվածԴուք հավատու՞մ եքոր ուժեղ պետության գաղափարը իրական էու մարդիկ դա կընդունեն։

-Ես ոչ միայն հավատում եմ այդ գաղափարին, այլև տեսնում եմ դրան հասնելու ճանապարհները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում