ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ, Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում, անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն և գրանցվեց կենսաբանական մահ»: