Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Վրաստանի մասով Ալիևի նետած խայծը կուլ կտան նրանք, ովքեր ուզում են, որ այդպես լինի․ Երևանը գիտի ճշմարտությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար, վրացահայ քաղաքական մեկնաբան Առնոլդ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը դիմել է  Վրաստանին և խնդրել արգելափակել Ռուսաստանից օդային և ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը Հայաստան։Եվ բրա խոսքերով՝ ի տարբերություն Ղազախստանի, Թուրքմենստանի ու Իրանի՝ Վրաստանն ընդառաջել է իր խնդրանքին։ Այս տեղեկությունն ինչքանո՞վ է մանիպուլյատիվ ու ի՞նչ նպատակ է հետապնդում ըստ Ձեզ։

-Առհասարակ Ուկրաինայի դեմ պատերազմի հետ մեկտեղ ռիսկերը մեծացել են ամենատարբեր ուղղություններով։ Այսպես թե այնպես այժմ փորձեր կան հարևան երկրները ներքաշել այդ պատերազմի մեջ։ Միգուցե  այն ֆոնին, որ Զելենսկին վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանն իրենց օգնում է նավթով, բայց դա գուցե առաջիկայում բավարար չլինի։ Գուցե այդ պրիզմայով կարող ենք դիտարկել  այդ հայտարարությունը։ Այժմ կանխատեսումներ անելը բավականին դժվար է, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Տարածաշրջանում իրավիճակը ուղիղ կապված է այն բանի հետ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և պատերազմն ինչ ելք կունենա։

-Իսկ իր պնդումները  Վրաստանի մասով ինչքանով են մոտ իրականությանը։

-Դրանք առհասարակ իրականությանը չեն համապատասխանում։ Վրաստանը փակել է տրանզիտները ռազմական  բեռների համար՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Նման հարցերով մանիպուլյացիաներն անելը այլ նպատակ են հետապնդում, որոնք հակամարտության հետ այժմ կապ չունեն։Համացանցում կային վիդեոներ, թե ինչպես են իբրև թե թուրքական բեռնատարները շարժվում Ադրբեջան․․ գոնե երկու վդիեո մենք կարողացանք տեղորոշել և պարզեցինք, որ դրանք համացանց են սպրդվել Ռուսաստանից։Եվ միանգամայն պարզ է, թե դա ինչ նպատակ ուներ։ Անհավանական է, որ մի երկրում, որտեղ ապրում է երեք հարյուր հազարանոց հայկական համայնք հնարավոր չլիներ գտնել գոնե մեկ  այդպիսի վդիեո, որը կապացուցեր տարածվածի իսկությունը։

-Օրերս սպասվում է Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի այցը Հայաստան, կարծում եք նմանատիպ հայտարարություններով միտում կա՞ փչացնել հայ-վրացական հարաբերությունները։

-Վրաստանի արտգործնախարարը բոլորովին վերջերս Ադրբեջանում էր։ Եվ ավանդաբար Վրաստանի  պաշտոնական ներկայացուցիչները պարտադիր Ադրբեջան այցելելուց հետո այցելում են նաև Հայաստան և հակառակը։Այնպես որ ես  կարծում եմ, որ այդ խայծը կուլ կտա այն սպառողը, որն ուզում է այն կուլ տալ կամ ուզում է, որ այդպես լինի։ Իսկ պաշտոնական մակարդակում բոլորն ամեն ինչ գիտեն։ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն էլ ինֆորմացիային ամբողջությամբ տիրապետում են։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում