Friday, 03 05 2024
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

3 մլն դրամ մրցանակ . Ամերիաբանկն ամփոփեց «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները

Ամերիաբանկն ամփոփեց VISA վճարային համակարգի հետ անցկացվող «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները: 2021թ. դեկտեմբերին մեկնարկած մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Իսկ մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-ից 2 տարվա ընթացքում: Մրցույթին ներկայացված նախագծերն ուսումնասիրել և գնահատել են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետներ:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար, ժյուրիի անդամ Տիգրան Ջրբաշյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները շեշտեց և ուրախությամբ փաստեց, որ երիտասարդությունը ուզում է և ձգտում է փոփոխությունների: «Կարծում եմ այդ փոփոխությունները լինելու են մեր ազգի, մեր վերածննդի և տրանսֆորմացիայի սիմվոլներից մեկը: Կրթությունը պետք է լինի մրցունակ, հակառակ դեպքում կկորցնենք երիտասարդությանը: Այս սերունդն իրականում ունի կրթության որակի, մակարդակի խնդիր, բայց միաժամանակ շատ ավելի բաց է և պատրաստ է նայել դեպի առաջ: Այսպիսի ներդրումները, որոնք ուղղված են երիտասարդության կրեատիվ միտքը զարգացնելուն, փոփոխություններին, շատ կարևոր են մեր ապագայի համար»,-հավելեց նա:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց «TakeAR» նախագիծը, որն արժանացավ գլխավոր մրցանակին` 3 մլն ՀՀ դրամ: Հաղթող թիմի անդամները նախատեսում են լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն:

Մրցույցթին մասնակցած հինգ թիմեր ստացան խրախուսական մրցանակներ` 100,000-ական ՀՀ դրամի չափով:

Նշենք, որ Ամերիաբանկը, կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը, մշտապես հնարավորություն է տալիս հանդես գալու նորարար, արդյունավետ գաղափարներով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում