Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտի Կուլեբան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ Է արել զինամթերքով ապահովելու Կիեւին: «Իմ օրակարգը շատ պարզ Է, այնտեղ սոսկ երեք կետ Է. դրանք են զենք, զենք եւ զենք:
Մենք համոզված ենք, որ այժմ Ուկրաինային օգնության լավագույն միջոցը նրան անհրաժեշտ ամեն ինչով ապահովելն Է,- ապրիլի 7-ին Բրյուսելում ասել Է Կուլեբան լրագրողներին, որտեղ տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների հանդիպումը:- Սա Է իմ հաղորդումը դաշնակիցներին, այն շատ պազ Է: Ես բոլոր դաշնակիցներին կոչ եմ անում մի կողմ դնելու իրենց կասկածներն ու չկամությունը եւ Ուկրաինային ապահովելու այն ամենով, ինչի կարիքը նա ունի: Ըստ որում Կուլեբան հայտարարել Է, որ երբ խոսքն Ուկրաինայի մասին Է, ապա չպետք Է տարբերություն լինի պաշտպանական եւ հարձակողական սպառազինության միջեւ:
Կիեւին անհրաժեշտ են ինքնաթիռներ, զրահամեքենաներ եւ ՀՕՊ-ի միջոցներ, նշել Է նա: Բացի դրանից, նախարարը հայտարարել Է, որ Ուկրաինան կշարունակի պնդել Ռուսաստանի դեմ լիակատար նավթային եւ գազային բռնարգելքի սահմանումը, ինչպես նաեւ համապարփակ պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: