Tuesday, 30 04 2024
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել

Նոր հարթակ հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար. կնքվեց հուշագիր

Հայաստանում 43 շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որը կվերհանի երկրում հոգեկան առողջության պահպանման հետ կապված խնդիրները, դրանք կպահի ուշադրության կենտրոնում, նախարարությունն էլ կփորձի տալ լուծումներ, նաև կկանխարգելի խնդիրների խորացումը: «Հոգեկան առողջություն» կոալիցիայի անդամ-կազմակերպությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց ապրիլի 1-ին Երևանում:

«Կոալիցիայի ստեղծման առաջին կարևոր նպատակներից է համախմբել ոլորտում աշխատող հետաքրքրված կառույցներին՝ թե մասնագիտական ասոցիացիաներին, թե միջազգային կազմակերպություններին, թե պրակտիկ բուժմամբ զբաղվող կազմակերպություններին և փորձել մեկտեղելով վերհանել ոլորտի խնդիրները, հասկանալ, թե ինչպիսի օրենսդրական, ֆինանսավորման, մշակույթի փոփոխության, բուժման ընթացքի փոփոխության հարցեր կան, որոնց ուղղությամբ մենք միասնական պետք է աշխատենք՝ լավարկելու հոգեկան առողջության ամբողջ հատվածը»,-ասաց Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ առողջությունը միայն ֆիզիկական հիվանդությունների բացակայությունը չէ, շատ կարևոր է նաև հոգեկան առողջության բաղադրիչը: «Թե համավարակը, թե պատերազմական ընթացքը շեշտադրում են այս խնդիրները: Եվ շատ կարևոր է ունենալ այս համագործակցության հարթակը»,-ասաց նախարարը:

Հոգեկան առողջությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում որպես առաջնահերթություն, նոր-նոր է ձևավորվում, այդ ուղղությամբ ավելի շատ ֆինանսական միջոցներ են հատկացվում, ուշադրություն է դարձվում մասնագիտական հատվածին: Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել է մանկական հոգեբուժական ստացիոնար առաջին բաժանմունքը, ընթացքի մեջ է Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումը: Խնդիրները, ըստ նախարարի, ոլորտում, սակայն դեռ շատ են: Կան մարզեր, որտեղ հոգեբույժներ գրեթե չկան, կամ եթե կան, ապա պետք է անցնեն թոշակի: «Այսինք՝ մենք ունենք մասնագետներ կրթելու, ծառայությունն ավելի հասանելի, մատչելի դարձնելու, բուժական ավելի լավ մեթոդներ ներառելու խնդիր: Խնդիր ունենք կենցաղային պայմանները լավարկելու, խնամքը տարանջատելու ստացիոնար բուժումից: Խնդիրները բազմաթիվ են, որոնք հատուկ են ոչ միայն Հայաստանին»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորման խնդիրը, հաճախ արգելքներ են ստեղծում մարդկանց համար՝ դիմելու մասնագետին: Իսկ վաղ դիմելն օգնում է կանխարգելել հաշմանդամությունը, լուրջ խնդիրների առաջացման ռիսկը:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Հակոբյանին իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունը ընգծելու համար: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ հավելեց, որ առհասարակ ազդեցիկ անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը պայման է ապահովում, որ հոգեկան առողջության խնդիրներն ավելի շատ բարձրաձայնվեն ու լուծում ստանան:

«Կոալիցիայի ձևավորումն այն գործիքներից է, որը կապահովի տեղեկատվության ամբողջական կենտրոնացումը, համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ նաև պետական ծրագրերի, տարբեր կազմակերպությունների ներգրավումը: Սա սոցիալական համագործակցության, գործընկերության լավագույն դրսևորումներից է»,-ասաց Արմեն Սողոյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում չկա հստակ տեղեկատվություն՝ հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին, իսկ հատկապես պատերազմից հետո այդ ծառայություններն ավելի արդիական են դարձել:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան: Նա հոգեկան առողջության խնդիրը համարեց իսկապես մտահոգության առարկա: «Դուք ամեն օր կարող եք հանդիպել նման խնդիրներով անձանց: Հիմա առավել քան կարևոր է այդ ուղղությամբ ինչ-որ բան անելը, քանի որ ապրում ենք փոփոխվող ժամանակներում, երբ տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում՝ համաճարակներ և հակամարտություններ»,-ասաց նա՝ ընգծելով Առողջապահության նախարարի նման նախաձեռնության կարևորությունը:

ԱՀԿ տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում 150 մլն մարդ ապրում է հոգեկան առողջության խնդիրներով: Ըստ նար՝ նրանցից քչերն են ուշադրություն և խնամք ստանում: Թաուիլան ընդգծեց նախևառաջ այդ խնդիների կանխարգելումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում