Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

Զելենսկին մերկացնում է բոլորին. Հայաստանն ու Արցախը զգացել են առաջինը

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ն, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ չեն գործում, այլ միայն խոսում են: Ըստ նրա, այդ կառույցների աշխատանքի պարագայում Ուկրաինայի շուրջ իրավիճակը այլ կլիներ: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այդ կառույցներին պետք է «անկեղծության պատվաստում»:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին «մերկացնում» է միջազգային կառույցներին, ընդհանրապես միջազգային հարաբերությունների և անվտանգության կառուցակարգը: Սա ՌԴ հետ բանակցության մեջ գտնվող Զելենսկու համար դիվանագիտական տակտիկա՞ է, այսպես ասած խաբուսիկ հնարք, թե՞ Զելենսկին այդ կերպ փորձում է Ուկրաինայի հանրությանը հասցնել միտքը, որ Կիևը մնացել է մենակ և արյունահեղությունը կանգնեցնելու համար պետք է հնարավորինս շուտ պայմանավորվել Ռուսաստանի հետ: Թե՞ Զելենսկին ստանձնել է մեկ այլ «գործառույթ», գուցե նույնիսկ ակամա՝ «պրակտիկ» օրինակով ի ցույց դնել համաշխարհային կառուցակարգերի անկենսունակությունը և այդպիսով արդեն ամբողջ միջազգային հասարակությունների համար ակնառու դարձնել դրանց փոփոխությունների, մի մասի կազմալուծման, մի մասի վերափոխման, վերադասավորության, վերակազմավորման անհրաժեշտությունը, լեգիտիմացնել այդ քայլերը, որոնք հետո արդեն կանեն ավելի խոշոր խաղացողները ԱՄՆ գլխավորությամբ: Այդ հարցերին պատասխանելը բավականին բարդ է, քանի որ մեզանից որևէ մեկը հասկանալիորեն չի տիրապետում տեղի ունեցողի ամբողջ բովանդակությանը:

Մնում է եզրահանգել, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կամա, թե ակամա մերկացնում է միջազգային հարաբերությունները, իսկ թե ինչի կամ ու՞մ համար, դա կերևա ժամանակի ընթացքում, երբ կդադարի պատերազմն ու ավելի շոշափելի վեկտոր ու դրսևորում կստանան քաղաքական-դիվանագիտական գործընթացները: Միևնույն ժամանակ, այն, ինչ ասում է կամ մերկացնում Զելենսկին, թերևս վաղուց իր մաշկի վրա զգացել է հայկական հանրությունը՝ Արցախում ու Հայաստանում: Ընդ որում, զգում է առ այսօր, և այսօր հատկապես, երբ Ադրբեջանը ի հեճուկս մարդասիրական, քաղաքակրթական բոլոր կարմիր գծերի և իրավա-քաղաքական նորմերի, զրկել է Արցախի ավելի քան 100 հազար բնակչությանը գազամատակարարումից: Դա տեղի է ունենում միջազգային ատյանների լռության պայմաններում: Մենք հեռու ենք այն մտքից, որ պետք է չաշխատել և սպասել արձագանքի: Ամբողջ հարցն այն է սակայն, որ միամտություն է կարծել, թե ամեն ինչ կախված է միայն Հայաստանի աշխատանքից, հաշվի առնելով այն, որ այդ աշխատանքի հնարավորությունը սահմանափակ է մի շարք օբյեկտիվ պատճառներով և պետք չէ հասնել ինքնախարազանման կամ ինքնանվաստացման միջոցով արդարացնել միջազգային անգործությունը: Անկասկած է, որ միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատում  և այն կարիք ունի հիմնարար փոփոխությունների: Միևնույն ժամանակ սակայն, մենք պետք է չունենանք հույս, թե այդ փոփոխությունները տեղի են ունենալու շուտով, հետևաբար Հայաստանի գործողությունները պետք է կառուցվեն հաշվի առնելով հենց այն, ինչն այսօր արդեն մերկացնում է Զելենսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում