Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Ո՞ւր են «անհետացել» դատական գործերի մակագրման համակարգի բանալիները. Դատախազություն-ԲԴԽ հակասությունը չի լուծվել

Դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի առեղծվածային բանալիները դեռևս Դատական դեպարտամենտ չեն հասել։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:

«Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:

Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող:  Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար»,- նշված է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հատկանշական է, որ դեռևս մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։

Քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»։

Ըստ էության, երկու պետական մարմինների հայտարարությունները միմյանց հակասում են՝ դատախազությունը պնդում է, որ ատռգրավված բանալիները վերադարձվել են և քրեական գործերի մակագրման համակարգը կարող է գործարկվել, իսկ ԲԴԽ-ն պնդում է, որ չի ստացել բանալիները:

Այս առնչությամբ Գոռ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հարցն այն է, թե ունի՞ արդյոք հնարավորություն դեպարտամենտը գործարկելու այդ համակարգը, թե ոչ: Փորձագիտական եզրակացությամբ, այո, դա հիմա հնարավոր է իրականացնել, ինչը գրությամբ հավաստվել է, ինչով պայմանավորված էլ ասել ենք, որ քրեական գործի հետագա շարունակումը, փորձագիտության հետագա իրկանացումը այլևս որևէ խոչընդոտ չէ էլեկտրոնային բաշխման համակարգը գործարկելու համար: Հետևաբար, այդ գրությունն ուղարկելու պահից սկսած տեխնիկական, իրավական առումով որևէ խոչընդոտ, որևէ խնդիր առկա չէ:

Թե ինչ նյութական դրսևորում ունի այդ կոդեր ասվածը, բանալիներ ասվածը, ես դա չեմ մեկնաբանելու, որովհետև այն փաստաթուղթը, որը ես հրապարակել եմ, այդտեղ հանգամանալից նշված են բոլոր տվյալները, ինչն անհրաժեշտ է համակարգը գործարկելու համար, դա գաղտնիության էլեմենտ է պարունակում, և ես որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք շարունակում ենք պնդել, որ այդ համակարգը հնարավոր է գործարկել այսօրվա պայմաններում՝ անկախ նրանից, թե այդ կոդեր ասվածն իրենից ինչ է ներկայացնում: Թույլ տվեք ավել փակագծեր չբացել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է ԲԴԽ-ն բոլորովին այլ հայտարարությամբ հանդես գալիս, նա արձագանքեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, իրենք ինչ-որ կոդեր, բանալիներ ստանալ-չստանալու վրա են շեշտադրում անում, մինչդեռ մենք ասում ենք, որ այս պահի դրությամբ այդ համակարգը գործարկել հնարավոր է և քրեական գործով շարունակվող քննությունը, փորձաքննությունը, որոնք մինչև մեր գրություն ուղարկելու պահը հանդիսանում էին այդ համակարգը չգործարկելու միակ պատճառը, այլևս գոյություն չունի որպես պատճառ: Համակարգը կարող է գործարկվել և տեխնիկական, և իրավական իմաստներով:

Իսկ ԲԴԽ-ի հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում