Ճապոնիայի վարչապետ և Դեմոկրատական կուսակցության նախագահ Նաոտո Կանը հայտարարել է, որ օգոստոսի 29-ին հրաժարական է տալու: Այդ օրը տեղի կունենան կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Նաոտո Կանը խոստացել էր հրաժարական տալ, երբ կառավարությունը կվերացներ այս տարի մարտին տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքները: