Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Եթե մեր կառավարությունը կոնկրետ քայլեր չձեռնարկի ՌԴ-ից հեռանալու համար, շատ արագ կհայտնվենք մի նոր աղետի մեջ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

Պարոն Առաքելյան, Արևմուտքը նվազեցնում է կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Բայդենը ն շել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները մշակում են Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունն էապես նվազեցնելու ծրագիր:Արդյոք Հայաստանը ևս չպետք է մտածի՞ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու մասին։

Դրա մասին Հայաստանը շատ շուտվանից պետք է մտածած լիներ, իսկ հիմա առավել ևս, և դրա համար գոյություն ունի կոնկրետ պատճառ: Բանն այն է, որ ինչպես ճիշտ նշեցիք, Արևմուտքը, որի մեջ մտնում են Միացյալ Նահանգները, Եվրոպան, մի շարք այլ երկրներ՝ Ճապոնիա, Կանադա, Ավստրալիա, Կորեա և այլն, այդ պետություններն արդեն հայտարարել են, որ ամեն ինչ անելու են, որ հնարավորինս արագ ժամանակահատվածում ընդհանրապես հրաժարվեն ռուսական նավթից ու գազից: Ոչ մի կասկած չկա, որ այդ պետությունները կմիանան մի մեծ էմբարգոյի, որը ԱՄՆ-ի կողմից արդեն հայտարարվել է, ինչն էլ հերթին կդժվարացնի ռուսական գազի ու նավթի գնումը ոչ միայն այդ պետությունների կողմից, այլև ընդհանրապես աշխարհով մեկ: Այդ պարագայում Հայաստանը կարող է ընկնել մի թակարդի մեջ, եթե շարունակի գնել ու ներմուծել ռուսական գազ ու նավթամիջոցներ: Ասեմ ավելին, Ռուսաստանի հետ մեկ տնտեսական միավորման մեջ լինելով հանդերձ Հայաստանը, բացի նավթից ու գազից, կանգնած է բազմաթիվ այլ տնտեսական խնդիրների առջև:

Այս առումով, Հայաստանը դիվերսիֆիկացիայի ինչպիսի՞ հնարավորություններ ունի։

Էներգետիկայի բնագավառում Հայաստանի դիվերսիֆիկացիոն հնարավորությունները ակնհայտ են. դա Իրանն է, որտեղից Հայաստանը հնարավորություն կարող է ունենալ ներմուծել և գազ, և նավթամիջոցներ անհամեմատ ցածր գներով, ինչն իր հերթին շատ լավ կարող է անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Բայց ստեղծված իրավիճակում, կարծում եմ՝ անհրաժեշտ է ավելի լայն հայացք գցել այն ամենի վրա, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում և այն բանի վրա, թե ինչպես դա կարող է անդրադառնալ մեզ վրա: Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության գերակշիռ մասն այսօր ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն այսօր կանգնած է պարզապես աղետի առջև: Իսկ դա նշանակում է, որ այն տնտեսական շղթաները, որոնք գործել են մինչ օրս, այլևս չեն գործելու: Եթե կյանքից օրինակ բերեմ, պատկերացրեք, որ դուք ինչ-որ մի գործընկերոջ հետ ընդհանուր բիզնես ունեք և հանկարծ օրերից մի օր պարզվում է, որ ձեր ընկերը սնանկ է, և բացի դրանից նրա վրա քրեական գործ են հարուցել: Ի՞նչ քայլեր կարելի է նման դեպքում ձեռնարկել: Բնականաբար, հեռանալ այդ ընկերոջից, խզել կապերը և փորձել նոր բիզնես գործընկեր փնտրել և նրա հետ հաստատել տնտեսական կապեր: Նման իրավիճակում է այսօր գտնվում Հայաստանը, և եթե այսօր, հիմա շտապ մեր կառավարությունը չձեռնարկի կոնկրետ քայլեր այդ ուղղություններով, մենք շատ արագ կերպով իբրև պետություն, իբրև ազգ կհայտնվենք մի նոր աղետի մեջ: Ինչքան շուտ մենք այդ ամենը ազգովի գիտակցենք ու հասկանանք, այդքան լավ մեզ համար:

Պարոն Առաքելյան, ինչ է սպասվում ռուսական տնտեսությանը և որքան կարող է այս իրավիճակը շարունակվել, ռուբլու աննախադեպ անկում և արևմտյան՝ ամեն օր ավելացող պատժամիջոցներ։

Չեմ ուզում չարախոսել, բայց այս իրավիճակը դեռ շատ երկար կարող է տևել Ռուսաստանում: Ընդամենը օրեր հետո հազմոված եմ՝ կդադարեն գործել բազմաթիվ բնագավառներ՝ արդյունաբերություն, ավիացիա, մեքենաշինություն, գյուղատնտեսության մի քանի ոլորտ, IT բնագավառ, տուրիզմ: Այս ցուցակն անվերջ է: Բոլորս ականատես ենք նրան, որ տասնյակ հազարներով մարդիկ լքում ու հեռանում են Ռուսաստանից՝ վախենալով նրանից, որ երկիրը կարող է փակվել: իսկ կանխագուշակել, թե ինչքան դա դեռ կշարունակվի, հիմա դա անհնարին է: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ եթե հենց հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ինչ-ինչ պատճառներով հեռանա ու վաղվանից Ռուսաստանը մի նոր ուղի վերցնի դեպի այսպես ասած, պայծառ ապագա, այսինքն նորմալ, մարդկային պետության կառուցման պրոցես, ապա նույնիսկ այդ դեպքում էլ դա կտևի երկար տարիներ:

Որքանո՞վ է հավանական, որ Ռուսաստանի տնտեսությունը դեֆոլտի առաջ կանգնի։

Իսկ ի՞նչ է դեֆոլտը, դա պետության ֆինանսական անկեսունակությունն է, ինչը նշանակում է, որ տվյալ պետությունն այլևս չի կարող սպասարկել իր պարտքերը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին այս պարագայում, ապա պետք է արձանագրել, որ Ռուսաստանն արդեն կանգնած է դեֆոլտի շեմին և այն սպասվում է ապրիլի կեսերին կամ մայիսի սկզբին: Վերջին դեֆոլտը Ռուսաստանն ապրել է 1998 թվականին, և ինչպես այն ժամանակ, հիմա էլ հետևանքները շատ ծանր են լինելու: Դժվար են վճարվելու աշխատավարձերը կամ ընդհանրապես չեն վճարվելու, դժվար են վճարվելու թոշակառուների թոշակը, չեղարկվելու են տարբեր ֆինանսական ծրագրեր, արժեզրկվելու է անշարժ գույքի ֆոնդը և այլն: Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի համար ապագան ամենևին բարգավաճ չէ, և այս պատճառով ես դարձյալ կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել: Մենք բոլորս պետք է սթափ և պրագմատիկ կերպով գիտակցենք, որ եթե մենք շարունակենք մնալ Ռուսաստանի կողքին, մենք կխորասուզվենք այն նույն անդունդի մեջ, որի մեջ անկասկած շատ մոտ ապագայում ընկնելու է այդ պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում