Tuesday, 30 04 2024
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Արցախում առանց «Ազատ հայրենիք»-ի շուրջ կոնսոլիդացիայի ոչ ոք իշխանության հարց լուծելու ռեսուրս չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Արցախում նախատեսվում է անցկացնել սահմանադրական փոփոխություններ։ Խորհրդարանի պատգամավորներից մեկն, օրինակ, նշում է, որ Արցախում հանրաքվեն չկայացած որոշ ուժեր արդեն իսկ պատրաստվում են ընտրությունների։ Այս առումով ի՞նչ իրավիճակ է, արդյոք հանրաքվեից հետո բեկումնային զարգացումներ են հնարավոր։

Ես մի բան գիտեմ․ նախագահի հրամանագրով ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ, սահմանված է եռամսյա ժամկետ, որ լրանում է, եթե չեմ սխալվում, ապրիլի վերջին։ Այս իմաստով բոլոր հավաստիացումները կամ «լավատեղյակ աղբյուրների» վկայակոչումները ոչ մի հիմք չունեն։ Կհրապարակվի՞ հայեցակարգը՝ կգնահատենք, առաջարկություններ կանենք։ Կարող եմ մի վճռական բան ասել․ նոր սահմանադրությունը պետք է իրոք համաժողովրդական համաձայնությամբ ընդունվի։

 – Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է տարանջատել խորհրդարանական ու նախագահական ընտրությունները։  Հավանաբար սկզբում կլինեն խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ ռիսկեր ունեն դրանք, պատերազմից հետո հատկապես ինչպիսի՞ն կլինի Բաքվի ու Մոսկվայի արձագանքն այդ ընտրություններին։

-2017թ․-ին Արցախում տապալվել է սահմանադրական իշխանափոխության գործընթացը։ Հատվել է «կարմիր գիծը»՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման սահմանադրական արգելքը։ Հիմա ի՞նչ Հայեցակարգ է մշակվում՝ չեմ կարող ասել, իրազեկված չեմ։ Բայց գտնում եմ, որ Արցախին այսօր պետք է ճկուն սահմանադրություն։ Ես կառաջարկեի, որ հակիրճ սահմանվեին պետական կարգի սկզբունքները, կառավարման համակարգը, իսկ մյուս բոլոր կարգավորումները թողնվեին օրենսդրությանը, որպեսզի ցանկացած իրավիճակում խորհրդարանի երկու երրորդի ձայներով հնարավոր լինի լուծումներ գտնել։ Մնացածը թող ժողովուրդը որոշի՝ ինչ քաղաքական ուժի կամ որ անհատի է նախապատվություն տալիս։

Գործող նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նպատակ չունի այլևս առաջադրվել, սակայն մամուլում շրջանառվում են թեկնածուների նոր անուններ՝ ընդհուպ Արցախի նախկին նախագահները։ Այս առումով ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում։ Թեկնածուների հարցում կլինի՞ Ռուսաստանի հետ համաձայնեցում։

-Նման քննարկումները վաղաժամ են։ Իսկ գուցե ընտրվում է կառավարման խորհրդարանակա՞ն համակարգը։ Ես անձնական տպավորություն ունեմ, որ Արցախի քաղաքական դաշտում այսօր էլ ամենալուրջ դերակատարը «Ազատ հայրենիք» կուսակցությունն է և համարում եմ, որ առանց նրա շուրջ կոնսոլիդացիայի ոչ ոք իշխանության հարց լուծելու ռեսուրս չունի։

Կա նաև տեսակետ, որ Մոդեստ Կոլերովական շրջանակները Մոսկվայում այս առումով Բակո Սահակյանի համար լոբբի են անում։ Հավանական համարու՞մ եք ։

-Չեմ կարող ասել։ Մոդեստ Կոլերովը, նրա շրջապատը ինձ միշտ անհարազատ են եղել, հիմա էլ վերաբերմունքս չի փոխվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում