Friday, 03 05 2024
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի թեմայով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ մարտի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, այդ համատեքստում շարադրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի եւ ժամանակացույցի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Ընդ որում, ռուսական զինված ուժերն անում են հնարավորը խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Այս ֆոնին առանձնահատուկ դաժանությամբ եւ ցինիզմով են աչքի ընկնում ազգայնական, նեոնացիստական կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ինտենսիվ գնդակոծությունները եւ ուկրաինական քաղաքներում ու բնակավայրերում օգտագործում են որպես «կենդանի վահան» քաղաքացիական անձանց, այդ թվում՝ փաստացի պատանդ վերցված օտարերկրացիների:

Հաստատվել է հակամարտության կարգավորման նպատակով ռուսական կողմի՝ ուկրաինական իշխանությունների և արտասահմանյան գործընկերների հետ երկխոսության պատրաստակամությունը։ Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձերի անհեռանկարային լինելուն, ինչն օգտագործվում է ուկրաինացի ուժայինների կողմից իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն Կիևի կողմից մարտական գործողությունների դադարեցման և Ռուսաստանի լավ հայտնի պահանջների կատարման դեպքում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բանակցությունների պլանավորվող հերթական փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերեն, որն ամբողջությամբ հաշվի կառնի ստեղծված իրողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում