ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: Իբր չեն ուզում մասնակցել իշխանությունների «անմեղության բեմադրմանը»: Ո՛չ, հարգելի՛ ոչ այնքան սիրելիներ: Դուք պարզապես չեք ուզում մասնակցել ձեր մեղավորության, ձեր պատասխանատվության չափաբաժնի ծավալների բացահայտմանը: Այսքան բան: