Wednesday, 01 05 2024
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Սահմանադրական բարեփոխումների պրոցեսը ժամանակատար է. հավանաբար, 2024-ին նոր կունենանք հանրաքվե

Երեկ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը, որը գլխավորում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նա, իր խոսքում ներկայացրել է իր անձնական նկատառումները՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ՝ նշելով. «Ես ուզում եմ, որ քննարկենք այդքան չարչրկված վեթինգի հնարավորությունները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ՝ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա մեր Սահմանադրության մեջ: Պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք, բայց չունեմ վերջնական պատկերացումը, թե դա ինչպես պետք է տեղի ունենա, որ դատարանը որին պետք է միավորվի»:

Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել սահմանադրական բարեփոխումների խորհրդին մասնակցելուց: Ընդդիմադիրներից ոմանք կարծիք են հայտնել, որ չի կարելի այդքան հաճախակի փոխել Սահմանադրությունը, առնվազն 10 տարին մեկ պետք է դա տեղի ունենա;

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ այս խորհրդին մաս չկազմելուն, նշեց. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ իրենք մասնակցեին, թեկուզ հենց քննադատող դիրքերից հանդես գալով: Ամենակոշտ դիրքերից թող քննադատեին, որովհետև դա բոլոր դեպքերում իր մեջ օգտակար էր լինելու: Բայց եթե հիմա հրաժարվել են մասնակցությունից, դրա համար չենք կարող ողջ գործընթացը կանգնեցնել: Դա իրենց իրավունքն է: Իրենց մասնակցությամբ քննարկումներն, իհարկե, ավելի հարուստ կլինեին, բայց միևնույն է այդ քննարկումները լինելու են և ամեն ինչ արվելու է, որ այն համապարփակ լինի»:

Տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանն, ի վերջո, չի գնալու սահմանադրական փոփոխությունների, և արդյոք հնարավո՞ր է, որ այսքան քննարկումներից հետո պարզվի, որ ոչ ցանկություն չկա  փոփոխելու Սահմանադրությունը և այս ամենն իմիտացիա է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի կազմում են արտախորհրդարանական ուժեր, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՄԻՊ, ԲԴԽ-ի ներկայացուցիչ, այսինքն մեր հանրային կյանքի ամբողջ սպեկտրը այն ներառում է: 99,9 տոկոսով բացառվում է, որ խորհուրդը որոշի, որ կարիք չկա փոխել Սահմանադրությունը: Այսօրվա առաջին նիստն էլ ցույց տվեց, որ այդ խորհրդի անդամների 99 տոկոսը սահմանադրական բարեփոխումների կարիքը տեսնում է: Վարչապետը և մյուսները այս թեմային անդրադառնալուց զգուշավոր են, որովհետև չենք ուզում ստացվի, որ մենք ենք պարտադրում սահմանադրական փոփոխություններ: Երբ մենք ասում ենք՝ պատրաստ ենք այդ քննարկումներին, բոլորն ասում են՝ սահմանադրական ինչ-որ փոփոխություններ են պարտադրելու: Երբ ասում ենք ՝ թող սահմանադրական խորհուրդը որոշի, այդ դեպքում էլ ասում են՝ ահա, հետքայլ են անում, չեն ուզում փոխել Սահմանադրությունը: Բարեփոխումների շրջանակը, ուղղություն և մնացած ամեն բան որոշելու է սահմանադրական բարեփոխումների խորհուրդը»:

Վահագն Հովակիմյանը նկատեց, որ այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք լուծման կարիք ունեն. «Նույն դատական համակարգի հետ կապված, նախագահի լիազորությունների հետ կապված, այդ ամենը պետք է կարգավորվի: Հաշվի առնելով, որ դրանք այն գլուխներն են, որոնք պարտադիր հանրաքվեով պետք է ընդունվեն, ակնհայտ է, որ Սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու: Բայց շատ ցանկալի է, որ այդ փոփոխություններն այնքան մեծ հասարակական կոնսենսուս ունենան, որպեսզի պետություն-քաղաքացի պայմանագիրը, այսինքն Սահմանադրությունը, մի անգամ կայանա 100 տոկոս լեգիտիմությամբ»:

Իր հերթին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից խորհրդի աշխատանքը բոյկոտելուն, ասաց. «Խորհրդարանական ընդդիմությունը բացի իրենց տասնամյակներով թալանածը պաշտպանելուց և դրա սահմաններում «Նիկոլ դավաճան» գոռալուց, ուրիշ օրակարգ ունի՞: Ո՞րն է իրենց օրակարգը: Իրենք ընտրվել են Ազգային ժողով, որ ի՞նչ անեն, որ ՍԴ-ում վիճարկեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրե՞նքը:  Ինչի՞ համար են ընտրվել, եթե մայր օրենքի մշակմանը չեն մասնակցում, մնացած պրոցեսներին չեն մասնակցում»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, որ Սահմանադրությունը կարելի է փոխել ոչ շուտ, քան տասը տարին մեկ, Իոաննիսյանն արձագանքեց. «Իրենք 10 տարին մեկ սահմանադրական հանրաքվե էին կեղծում: Ես ուզում եմ իրենց հիշեցնել, որ սահմանադրական բարեփոխումների պրոցեսը ժամանակատար է և ես կարծում եմ, հավանաբար, 2024 թվականին նոր կունենանք հանրաքվե: Դա գալիս է մոտ 9 տարի: Ես 2020 թվականին 7 ամիս աշխատել եմ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում, և տեսել եմ, թե ինչ դանդաղ է գնում պրոցեսը: Եթե 2020-ի տեմպով գնանք, 2030 թվականին նոր կվերջացնենք: Հուսով եմ, որ հիմա մի քիչ ավելի արագ կգնանք առաջ»:

Անդրադառնալով կառավարման մոդելի հավանական փոփոխությանը, նա նշեց, որ իրենց ՀԿ-ն կողմնակից է խորհրդարանական համակարգը պահպանելուն, սակայն էական փոփոխություններ կատարել դրանում. «Ես չեմ կարող ասել, թե քննարկումներն ինչպես կգնան, ձեռնպահ կմնամ կանխատեսում անելուց: Թափանցիկ պրոցես է, կաշխատենք կտեսնենք: Մենք համարում ենք, որ խորհրդարանական մոդելն ավելի լավն է, բազմաթիվ հիմնավորումներ ունենք դրա համար, բայց  Հայաստանում առկա խորհրդարանական մոդելը, մեղմ մասած,  լիքն է թերություններով, որոնք պետք է վերացնել: Մենք մեր առաջարկներից շատերն արդեն ունենք գրած, մի մասը 2020-ին արդեն ներկայացրել ենք հանձնաժողովին: Մի մասը նորից ենք ներկայացնելու, մի մասը գրել էինք, չէինք հասցրել ներկայացնել, մի մասը մտքներումս ունենք, չենք հասցրել գրել: Իրականում մենք բավականին առաջ ենք պրոցեսից: Մենք հետաքրքիր քննարկումներ ենք ունենում կապված միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջի մասով մի շարք պաշտոնների համար: Շատ պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար դու պետք է միայն ՀՀ քաղաքացի լինես: Խնդիրն այն է, որ կան երկրներ, որտեղ մենք մեծ Սփյուռք ունենք և որտեղ մարդը չի կարող քաղաքացիությունից հրաժարվել: Այդ պարագայում մենք այդ մարդուն ասում ենք՝ դու որևիցե պարագայում, երբեք չես կարող Հայաստանում պատգամավոր ընտրվել կամ բարձրաստիճան զինվորական դառնալ միայն այն պատճառով, որ ծնվել ես Մերձավոր Արևելքի որևէ երկրում: Կարող է ծնվելուց հետո մի ամիս էլ չի անցկացրել  այդ երկրում, իր ողջ կյանքն ապրել է Հայաստանում, բայց ունի ծնված երկրի քաղաքացիություն, որից չի կարող հրաժարվել»,-ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում