Saturday, 18 07 2026
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

Փոխվարչապետը վերահաստատեց՝ գազի սակագինը անապահով ընտանիքների համար չի բարձրանա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինն այս տարի չի բարձրանա, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա շրջանակում գազի մատակարարման սակագների շուրջ քննարկումներ են ընթանում: Փոխվարչապետն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին միայն կարող եմ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու: Այդ հնարավորությունը կա, քանի որ սահմանին գազի գինը 2022-ի համար չի փոփոխվելու: Ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, որ դեռս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին: Բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացում է կալորիականությունից ելնելով»,-ասաց փոխվարչապետը:

Գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից, որոնցից մեկը և կարևորը սահմանին գինն է: «Կալորիականության հաշվին պոտենցիալ հնարավոր հավելյալ ծախսն այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ»,-վստահեցրեց Գրիգորյանը:

Իսկ, թե բիզնեսի համար ինչ սակագին կսահմանվի, փոխվարչապետն առաջարկեց սպասել, տեսնել, թե ՀԾԿՀ-ի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի: Սակայն նա կարծում է, որ սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունն այնքան մեծ է, որ պետք է, որ մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: «Գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները: Բոլորի համար գազի գինը թանկացել է, կան երկրները, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ ՀՀ-ում բիզնեսների համար: Չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսի համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում գազի գնի հետ կապված հարցին՝ նա ասաց, որ միասնական շուկայի կանոնը ուժի մեջ է մտնում 2024 թվականից: Փոխվարչապետը կարևորեց երկու բաղադրիչ՝ գազի ինքնարժեքը և տրանսպորտը, դրա գինը: Ըստ նրա՝ վերջինը շատ ավելի բարդ քննարկումների առարկա է: Այդ մասով քննարկումները ԵԱՏՄ-ում դեռևս շարունակվում են: Փոխվարչապետը հույս ունի, որ ինչ-որ միասնական մոդելի հնարավոր կլինի գալ: «Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի տրանսպորտի, այսինքն մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներ գնում են: Հուսով եմ, որ ԵԱՏՄ-ում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ»,-ասաց Գրիգորյանը:

Հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: Ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում