Thursday, 02 05 2024
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»

Քանի դեռ ՀՀ նախագահը դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, իշխող թիմը թեկնածուի հարց դեռ չի քննարկել

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի: Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը:

Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա:

Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը:

Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում