Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը հունվարի 20-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Անշուշտ, հայ-բրիտանական առնչությունները, այդ թվում՝ միջպետական, շատ ավելի խոր արմատներ ունեն և չեն սահմանափակվում նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմությամբ: Կարելի է հիշել թեկուզ 1918-20 թթ. առաջին հանրապետության ժամանակաշրջանը, երբ Հայաստանը անգլո-ֆրանսիական դաշինքի գլխավորությամբ Առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի (Համաձայնության) միության դաշնակիցն էր և հաղթող պետությունների թվում էր, իսկ Բրիտանիան գերիշխող դիրքեր էր ստացել ողջ տարածաշրջանում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան վերականգնեցին միջպետական բարեկամական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականին, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 31-ին:

1992 թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Նույն թվականի հոկտեմբերին Լոնդոնում բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը: Ի դեպ, սա Եվրոպայում Հայաստանի առաջին դեսպանատունն է:

Իսկ Միացյալ Թագավորությունում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը եղել է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը: Նա Լոնդոնում դեսպան է նշանակվել 1992-ին և հետագայում վերանշանակվել է նույն պաշտոնում երկու անգամ՝ 1998-2000 թթ. և 2013-2018 թթ.:

Իսկ բրիտանական դեսպանատունը Հայաստանում գործում է 1995 թվականից: Երևանում Միացյալ Թագավորության առաջին արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Դեյվիդ Միլլերը (1995-1997): Նրան հետագայում հաջորդել են դեսպաններ Ջոն Միթչիները (1997-1999) Թիմոթի Մարշալ Ջոնսը (1999-2002), Թորիլդա Մ. Վ. Էբոթ-Վոթը (2003-2005), Էնթոնի Կանտորը (2006-2008), Չարլզ Լոնսդեյլը (2008-2012), Ջոնաթան Էյվսը, Քեթրին Լիչը (2012-2014), (2014-2015) և Ջուդիթ Ֆարնուորթը (2015-2019):

2020 թ. դեկտեմբերի 15-ից Միացյալ Թագավորության միապետ Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի դեսպանը Հայաստանում Ջոն Պատրիկ Գալագերն է:

Իսկ 2021 հուլիսի 16-ից Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Վարուժան Ներսեսյանը։

30 տարվա ընթացքում Հայաստանից շուրջ երկու տասնյակ բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն են այցելել 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարարները, Ազգային ժողովի նախագահները: Բրիտանական կողմից այցերը եղել են հիմնականում նախարարների մակարդակով: 2021 թ. փետրվարին Հայաստան է ժամանել ՄԹ խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:

Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերը` հանրահայտ «Երկաթե լեդին», Հայաստան է այցելել 1990 թվականի հունիսին, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր։

Երկու երկրների միջև ստորագրվել է 6 համաձայնագիր ներդրումների խրախուսման և պաշտպանության, կրթության, գիտության և մշակույթի, օդային հաղորդակցության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ և մի քանի հուշագիր՝ այդ թվում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առանց սահմանափակումների ճամփորդության մասին:

Այսպիսով, հայ-բրիտանական փոխգործակցության ոչ միակ, բայց կարևոր ոլորտներից են կրթությունը և գիտությունը: Այս բնագավառում Բրիտանիան մի շարք ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ «Չիվնինգ» կրթաթոշակի հաջողված ծրագիրը, որի շնորհիվ տասնյակ հայ երիտասարդներ բարձրակարգ կրթություն են ստացել և շարունակում են ստանալ Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում: Ամեն տարի ՀՀ և ՄԹ պաշտպանության նախարարություններն անցկացնում են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ, հաստատվում են պաշտպանական գերատեսչությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության մեկամյա պլանները:

Երկկողմ առևտրաշրջանառության ծավալները փոքր են: Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվական բազայի՝ 2020 թ. տվյալներով հայ-բրիտանական երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 64.5 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում