Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Խորհրդակցել եմ նախկինում բանակցողների հետ. Ռուբինյան

Թուրքիայի հետ բանակցությունների համար ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է մասնագետների, նախկինում բանակցողների և բանակցությունների մասնակցածների հետ, իր հետ կա աշխատանքային խումբ: Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի ելույթին:

Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների ցածր որակի պատճառն այն է, որ իրենք՝ պատգամավորները, միմյանց հետ չեն խոսում, այլ խոսում են «աղմուկային տրամաբանությամբ»: Ռուբինյանը դժգոհեց ընդդիմության տված հարցադրումներից, ըստ նրա՝ դրանք բովանդակային պատասխաններ ակնկալող հարցեր չեն եղել: «Ինչի՞ մասին է եղել հարցադրումների մեծ մասը. ի՞նչ հիմքով է ներկայացուցիչը նշանակվել, մեքենայի վրա դրոշ կա՞ր, թե՞ ոչ»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով, ըստ նրա, բովանդակային հարցերին, մասնավորապես հարցին, թե արդյոք կա աշխատանքային խումբ իր հետ՝ Ռուբինյանը դրական պատասխան տվեց:

«Այո, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Իսկ, թե արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցողների հետ. այո, իհարկե խորհրդակցել եմ և շարունակելու եմ խորհրդակցել»,-ասաց նա, սակայն անուններ չհնչեցրեց, քանի որ, իր խոսքով, թույլտվություն չի վերցրել:

Հարցին՝ Ռուբինյանը ստորագրելու լիազորություն ունի՞, թե՞ ոչ, բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ ինքը ներկայացուցիչն է: Սուբյեկտը, որը կայացնում է որոշումը՝ կառավարությունն է:

«Ես շատ բաց եմ բովանդակային քննարկումների համար՝ թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային: Եվ ես գնահատում եմ ցանկացած բովանդակային հարցադրում, բայց ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով «ազդեցության գործակալների» թեմային՝ նա ասաց, որ իր համար քաղաքական դաշտի, պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է:

«Ես խնդիր ունեմ այն բանի հետ, որ քաղաքական ուժերը, կախված կոնֆիգուրացիայից, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ստեղծում և զգայուն թեմաները, վախը, զգացմունքները, ցավը՝ փորձում են կապիտալիզացնել»,-ասաց Ռուբինյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է կասկածների, մանիպուլյացիաների միջոցով իրեն ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ: Իր խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը փորձել է ակնակարկել, թե ինքը գուցե թուրքական ազդեցության գործակալ է:

«Ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից են, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժի ներկայացուցիչներ, որը, ըստ Աստվածատուր Ասատուր Խաչատրյանի օրագրության, 1918 թվականին այցելել են Պոլիս ու ասել են սուլթանին, որ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային….մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև… Ես գնահատական չեմ տալիս: Ձեր խմբակցությունը կամ ձեր խմբակցության անդամները, միայն այն փաստի բերումով, որ ես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչն եմ, փորձում են կասկած սերմանել կամ ակնարկել, որ ես Թուրքիայի ազդեցության գործակալ եմ, արդյոք 1918, 1919, 1921, 2003- 2007 թթ. այն գործիչներին, որոնք տարբեր առնչություններ են ունեցել Օսմանյան կայսրության, Թուրքիայի, Ադրբեջանի հետ, նման բան կակնարկեի՞ք, եթե ապրեիք այն ժամանակներում»,-ասաց Ռուբինյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին:

Նրա խոսքով՝ մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ թուրք, գործակալ, դավաճան արտահայտությունները: Ռուբինյանը կոչ արեց բոլորին մտնել բովանդակային դաշտ:

«Ես և մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,-ասաց նա՝ կոչ անելով երկու ընդդիմադիր խմբակցություններին արտահայտել դիրքորոշում, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում