Friday, 03 05 2024
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին չդիմեց ՀԱՊԿ-ին

Ղազախական իրադարձությունների և դրանց համատեքստում ՀԱՊԿ միջամտության մեխանիզմի գործարկումը Հայաստանում առաջացրել է որոշակի տարածված համեմատություններ 2018 թվականի հայաստանյան իրադարձությունների առնչությամբ, հարցադրումով, թե ինչու՞ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չդիմեց ՀԱՊԿ-ին կամ ՀԱՊԿ չմիջամտեց, կամ՝ Ռուսաստանը չմիջամտեց ՀԱՊԿ կամ այլ մեխանիզմով: Այն, որ այդօրինակ զանգվածային իրադարձությունների պարագայում անմիջապես առաջանում են համեմատություններ Հայաստանում տեղի ունեցածի հետ, թերևս միանգամայն բնական է՝ սոցցանցային դարաշրջանում հանրային որևէ օրգանիզմի թերևս բնական արձագանքներից մեկը: Սակայն, զուտ քաղաքական, առարկայական-բովանդակային, համատեքստային, կամ այլ կերպ ասած՝ մասնագիտական դաշտում այդօրինակ համեմատությունները պահանջում են բավականին բծախնդիր վերաբերմունք անգամ մանրուքների հանդեպ, որովհետև զանգվածային զարգացումները նույնական չեն լիում, անգամ նման չեն լինում երբեք: Դրանք ունենում են ներքին ու արտաքին բազմաթիվ տարբերություններ, մեծ, թե փոքր, որոնք էական ազդեցություն ունեն տեղի ունեցողի կառուցվածքի, քաղաքական բովանդակության, նշանակության, հոգեբանության և այլ հատկանիշների վրա: Այո, հիմքը թվում է նույնը հետխորհրդային երկրների թերևս ճնշող մեծամասնության պարագայում՝ հանրային տևական դժգոհություն հարստահարող, կոռուպմացված ամբողջատիրական վարչակարգերի և համակարգերի գործունեությունից: Սակայն, անգամ այդ պայմաններում տարբեր են հանրությունները իրենց էթնոմշակութային արմատներով, նույն առումով տարբեր են անձինք, որոնք կազմում են այդ համակարգերը վերից վար: Այդպիսով, համեմատությունները որևէ դեպքում պայմանական են, այդ թվում Հայաստանի և Ղազախստանի իրադարձությունների համեմատությունը:

Վերադառնալով կոնկրետ հարցին, ինչո՞ւ ՀԱՊԿ-ին չդիմեց  Սերժ Սարգսյանը կամ Ռուսաստանը չմիջամտեց, թերևս բոլլոր մեծ ու փոքր գործոններից զատ արժե հիշատակել առանցքայինը՝ արցախյան հարց: Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, իր խորքային հիմքում ուներ թերևս ոչ միայն Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետի» հավակնությունից գեներացված հանրային դժգոհությունը, այլ նաև արցախյան հարցի աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ հատկապես եվրասիական տիրույթի շրջանակում: Այդ համատեքստում, Հայաստանում տեղի ունեցողին Ռուսաստանի միջամտության բացակայությունը թերևս պայմանավորված էր մի քանի հանգամանքով: Նախ, Մոսկվան թերևս վստահ էր բոլոր դեպքերում Հայաստանի հանդեպ ազդեցության լծակների առումով, ինչու թերևս դարձյալ հիմնարար դեր ուներ արցախյան հարցի և դրանից բխող անվտանգային բաղադրիչների պարագան: Այդ իրավիճակում, Հայաստանում տեղի ունեցող գործընթացը Ռուսաստանը դիտում էր թերևս երկիմաստ տրամաբանությամբ:

Եթե Հայաստանին հաջողվեր ժողովրդական թավշյա հեղափոխության միջոցով հասնել քաղաքական կշռի և ներուժի այնպիսի փոփոխության, որ թույլ կտար չեզոքացնել Արցախի հարցի շուրջ կուտակված ռիսկերն ու պատերազմի լիցքերը՝ մասնավորապես Թուրքիայի հավակնոտությունը, ապա դրանից կշահեր ոչ միայն Հայաստանը, այլ հենց Ռուսաստանը՝ որը կկարողանար զսպել Թուրքիայի հավակնությունները Կովկասի և արցախյան հարցի ուղղությամբ, ստիպված չլինելով իրավիճակը կառավարելու համար գնալ Անկարայի հետ համաձայնությունների, պահելով իր գերիշխող դիրքը արցախյան հակամարտության նկատմամբ: Եթե Հայաստանի մոտ չստացվեր, ապա այդ դեպքում Ռուսաստանը հայկական անվտանգային շահերի հանդեպ իր դաշնակցային մեղմ ասած անբարեխղճության պատասխանատվությունը կբարդեր Հայաստանի վրա, Նիկոլ Փաշինյանի և նրա «հակառուսականության» վրա: Մեծ հաշվով այն, ինչ տեղի ունեցավ հետագայում: Այդ առումով, առանցքայինը թերևս այն չէր՝ դիմու՞մ է Սերժ Սարգսյանը, թե ոչ: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը չէր դիմի կամովին, որքան էլ բացասական լինի նրա կառավարման և նրա գլխավորած համակարգի հանդեպ հանրային վերաբերմունքը: Ամբողջ հարցն այն է, որ այդ դիմումների վերաբերյալ որոշումները դե ֆակտո կայացվում են թերևս Մոսկվայում, հետո անցնում տեղերում իրագործման փուլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում