Tuesday, 30 04 2024
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն

Ամերիկա-ռուսական ազդեցությունը հայ-թուրքական գործընթացի վրա

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: Այն, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, դեռևս օրեր առաջ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, սակայն պարզ չէր հանդիպման օրը: Այժմ հայտնի է արդեն, որ հանդիպումը կլինի հունվարի 14-ին: Սա հետաքրքիր հանգամանք է: Ինչպես նկատել էի օրերս հրապարակված անդրադարձում, որոշակի ինտրիգ էր, թե արդյո՞ք հայ-թուրքական հանդիպումը տեղի կունենա մինչև ամերիկա-ռուսական բանակցությունը, թե՞ դրանից հետո: Ամբողջ հարցն այն է, որ հայ-թուրքական հարաբերության գործընթացը անկասկած իր վրա կրելու է ամերիկա-ռուսական հարաբերության ազդեցությունը, այն քննարկումների ներգործությունը, որ վերջին շրջանում բավականին ինտենսիվ ծավալվում են Վաշինգտոնի և Մոսկվայի միջև և որոնց վերաբերյալ «խիստ» բանակցություն է սպասվում հունվարի 10-13-ը:

Հունվարի 10-ին Վաշինգտոնն ու Մոսկվան կբանակցեն փոխարտգործնախարարների պատվիրակությունների մակարդակում, հունվարի 2-ին նշանակված է ՆԱՏՕ-ՌԴ Խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին պլանավորված է ԵԱՀԿ համաժողով, որի շրջանակում ևս սպասվում է ամերիկա-ռուսական շփում: Այդպիսով, ստացվում է, որ Մոսկվայում հայ-թուրքական առաջին հանդիպումը տեղի է ունենալու այդ ամենից հետո, ինչը թերևս հաստատում է այն, որ գործընթացը իր վրա կրելու է ամերիկա-ռուսական հարաբերության ու քննարկումների ազդեցությունը: Հատկանշական է, որ օրերս տեղի էր ունեցել ԱՄՆ ու Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում Բլինքենն ու Չավուշողլուն քննարկել են նաև հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ աշխատանքում Թուրքիայի հատուկ բանագնացի նշանակումը: Ինչպես հայտնի է, Անկարան բանագնաց է նշանակել Սերդար Քըլըչին, որը եղել է Նահանգներում Թուրքիայի դեսպան: Հայաստանի հատուկ բանագնացը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է: Հունվարի 14-ին նրանք առաջին անգամ կհանդիպեն Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում