Tuesday, 14 05 2024
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն

«Հայաստան» հիմնադրամն ունի իր ընտրած ճանապարհը, մեր հիմնադրամն՝ իր ճանապարհը. պետք չի իրար հետ համեմատել, կամ մեկը մյուսի վրա քար շպրտել

Նախօրեին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ  Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե ըստ իր տեղեկությունների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարծես թե կասեցնում է իր գործունեությունն Արցախում։ Որպես հիմնավորում նա բերել է այն փաստը, որ Արցախն այս տարի որոշել է առանձին «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով հեռուստամարաթոն կազմակերպել, որը մեկնարկել է դեկտեմբերի 10-ին:

Այսօր արդեն պարզաբանում է տարածել «Հայաստան» հիմնադրամը նշելով, որ տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը. «Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։

Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր, ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։ Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, 50 կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։

Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Արցախում «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնական Հակոբ Ավանեսյանն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մամիջանյանի հայտարարությանը՝ ասաց. «Ես չեմ ուզում մեկնաբանել այդ կարծիքը, որովհետև նա այդտեղ նշում է՝ իմ տեղեկություններով, այսինքն պաշտոնական ոչ մի բան չկա: Բայց մի նյուանս պետք է արձանագրենք, որ մինչ այդ էլ բարեգործական ընթրիքներ, այլ միջոցառումներ կազմակերպվում են: Այո, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույնպես այստեղ իրականացնում է խոշոր ծրագրեր, այստեղ կան շատ հիմնադրամներ, և ըստ իս, մեկը մյուսին պետք չէ հակադրել: Ասել, որ Արցախն առանձին է իրականացնում հեռուստամարաթոնը, ես դրա մեջ չեմ ուզում ոչ քաղաքական, ոչ որևէ այլ ենթատեքստ տեսնել: «Հայաստան» հիմնադրամն ունի իր ընտրած ճանապարհը, մեր հիմնադրամն՝ իր ճանապարհը: Պետք չի դրանք իրար հետ համեմատել, կամ մեկը մյուսի վրա քար շպրտել: Ամեն մեկս մեր գործն ենք անում»:

Անդրադառնալով «Կանգնիր Արցախի կողիքն» հեռուստամարաթոնին, Հակոբ Ավանեսյանն ասաց. «Մեր նվիրատուները ոչ թե դրամական միջոցները տալիս են Հիմնադրամին, որից հետո Հիմնադրամը որոշում է, թե ինչ ծրագրի այդ գումարը  փոխանցի, այլ հակառակը, մեր նվիրատուները գումարը փոխանցում են կոնկրետ ծրագրի, որոնք ներկայացված են Հիմնադրամի կայքում: Մենք հայտարարել ենք, որ նվիրատուները պետք է գումարները փոխանցեն կոնկրետ ծրագրերին, որից հետո եթե գոյանան լրացուցիչ ֆինանսական միջոցներ, նշել ենք, որ պատրաստ ենք թափանցիկ ներկայացնել, թե ինչի վրա են դրանք ծախսվում»:
Հարցին, թե որքան գումար է հավաքվել հեռուստամարաթոնի ընթացքում, նա պատասխանեց. «Մենք աշխատում ենք տարվա մեջ 365 օր և այնպես չէ, որ մարաթոնը դեկտեմբերի 10-ին մեկնարկել է, այսօր կամ վաղը ավարտվել է:

Վերջին մի քանի օրերի ընթացքում հավաքագրվել է մոտ 60 մլն դրամ, հազար եվրո և 50 դոլար: Քանի որ հեռուստամարաթոնն առաջին անգամ է իրականացվում Արցախում, բնականաբար, եղան բացեր, որոնք պետք է շտկվեն:

Հիմնադրամը ոչ թե իր առջև դրել է ուղենիշ, որ կոնկրետ այսքան գումար պետք է հավաքի, այլ իր ուղենիշն է համարում ծրագրերի ֆինանսավորումը:  Այս պահի դրությամբ  մենք հիմնադրամի հարթակում ունենք 133 մլն դրամի հասնող ծրագրեր, և լիահույս ենք, որ մինչև հունվարի վերջը կիրականացնենք: Մենք դրանով կհամարենք հիմնադրամի առաքելությունն իրականացրած»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ թելեթոնի մեկնարկը տապալվեց, հաջողված չէր, նա արձագանքեց. «Պետք չի ասել տապալված է, որովհետև հեռուստամարաթոնն առաջին անգամ է անցկացվում Արցախում, տևել է 5 ժամից ավելի: Հաշվի առնելով սպառնալիքները, քթի տակ գտնվող թշնամու նկրտումները, ձախողելու բոլոր պլանները, այնուամենայնիվ, կարելի է համարել, որ հեռուստամարաթոնը  կայացել է: Իսկ կայացման վեջնարդյունքը կլինի հունվարի վերջին, երբ մենք ֆինանսավորենք ընդհանուր  ծրագրերը»: Նա հավելեց, որ թելեթոնի իրականացման համար իրականացված ծախսերը մոտ 15 մլն դրամ են կազմել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում