Wednesday, 08 05 2024
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ

Իմ ունեցվածքը զավթվել է երկրորդ և երրորդ նախագահների կողմից. Գործարար Լևոն Մարկոսն առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ

Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը շարունակում է պահանջել իրենից տարիներ առաջ թալանածը։ Սեպտեմբերին Լևոն Մարկոսը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն ներկայացնելով իր հետ կատարվածը:

Գործարարը պատմում է, որ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է գնացել՝ իրեն հասցեագրած առաջարկով, այն է՝ ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Բացի այդ,  իրեն համոզել են, որ գնի սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը. «Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփականատեր, սակայն բանկը սնանկացած էր:

2018 թվականի հեղափոխությունից հետո  «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Գործարար Լևոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տևել է չորսուկես ժամ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ»:

Գործարարն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ մեկ տարի ինքը լռել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, սակայն հիմա ժամանակն է, որ իրավապահ մարմինները գործի անցնեն և վերադարձնեն իրենից խլվածը:

«Իմ ունեցվածքը հրոսակային եղանակով զավթվել է Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կողմից»,-ասաց նա՝ հավելելով որ թեև գործը բացված էր թվում, սակայն որևէ առաջընթաց այդ գործում չկա։

Անդրադառնալով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Մարկոսը նշեց, որ նա հիմա պետք է ոչ թե ամբիոնի մոտ կանգնած ելույթ ունենալիս լիներ, այլ պատասխանատվություն կրելիս, քանի որ  թալանել է, սակայն շարունակում է ազատության մեջ մնալ:

«Զգուշացնում եմ քեզ, վերադարձրո՜ւ իմ ունեցվածքը, ինձնից թալանածը, վերադարձրո՜ւ և հեռացի՜ր Հայաստանից։ Եվ եթե պետություն  գոյություն ունի, ապա այդ երեքին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին պետք  է պատասխանատվության կանչեն»,-ասաց Լևոն Մարկոսը։

Նա պատեց նաև, որ Աղվան Հովսեփյանը ժամանակին զանգել է իրեն, հանդիպելու առաջարկ արել, ասել է՝ եկ էստեղ, խոսենք, բայց ես գիտեի, որ ծուղակն է ուզում գցել.«Չեկա, հետո ինքը եկավ Մոսկվա, զանգեց, որ հանդիպենք, ասացի՝ գիտեմ դու ով ես»։ Լևոն Մարկոսը պատմեց, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները մի քանի տարվա ընթացքում մանրազննին ուսումնասիրելով գործի նյութերը, եկել են այն եզրակացության, որ իր գործողություններում ոչ մի հանցակազմ չկա: Ռուսաստանի ՆԳՆ 28.11.2011 թ. պաշտոնական որոշման մեջ արձանագրվել է, որ «ես ռեաբիլիտացիայի և ապօրինի քրեական հետապնդման հետ կապված վնասի փոխհատուցման իրավունք ունեմ»:

Հիմա գործարարը ակնկալում է Հայաստանի իշխանությունից հետևողական աշխատանք։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում