Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հայաստանի երկաթուղիները և նրանց ապաշրջափակումը․ Ռուբեն Գալիչյան

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր հայրենակիցներից շատերը բավարար տեղեկություններ չունեն Հայաստանի երկաթուղիների և նրանց ապաշրջափակման վերաբերյալ նյութերի մասին: Նյութին տեղեկանալու համար առաջին հերթին կարիք կա սկսել դեռևս Խորհրդային շրջանից:

Կից քարտեզում Հայաստանի երկաթուղիները նշված են կարմիրով, իսկ հարևան երկրներինը՝ կանաչով: Կարևոր հանգույցները նշված են այս տեքստում փակագծերի մեջ դրված տառերով (Ա), (Բ), (Գ) և այլն:
Խորհրդային օրերին Հայաստանի երկաթգծերի ցանցը ուներ հետևյալ պատկերը: Կային հարևան երկրներին միացնող հինգ կետ: Դրանք էին

• Երևանը Իրանին միացնող Ջուլֆան (Գ), որն այժմ փակ է:

• Ջուլֆայից դեպի Մեղրի-Մինջևան (Զ) ապա դեպի Հորադիզ-Բաքու շարունակող գիծը, որն այժմ նույնպես անհասանելի է:

• Երևան(Ա) -Գյումրի(Է) -Վանաձոր-Բագրատաշեն(Ը) -Թբիլիսի գիծը, որն աշխատում է:

• Գյումրիից (Է) Կարս գնացող գիծը, որը նմանապես փակ է և

• Երևանից(Ա) Սևան(Թ) -Իջևան-Ղազախ (Ժ) ճանապարհով Բաքու և Ռուսաստան հասնող գիծը, որը ևս փակ է:

Այսպիսով հինգ երկաթուղային ելքերից այսօր մենք ունենք միայն մեկը, որը մեզ միացնում է Թբիլիսիին: Քարտեզի վրա փակված երկաթուղիները հատված են կապույտ գծով: Վերոնշյալ երկաթուղիներն ավելի մանրամասն բացատրված են ներքևում:

1 – Երևան-Իրան կապ: Այս կապի համար Հայաստանի երկաթգիծը Երևանից(Ա) հասնում է Երասխ(Բ) – որը շուրջ 55 կմ է, այնտեղից մտնում Նախիջևան, և շուրջ 155 կմ անցնելով հասնում Իրանի սահմանային Ջուլֆա քաղաքին (Գ): Սահմանները փակվելուց հետո, արդեն շուրջ 30 տարի է որ նշված ուղին Երասխից հետո փակված է:

2 – Երևանից(Ա) Ջուլֆա(Գ)–Մեղրի-Մինջևան(Զ)-Հորադիզ և Բաքու: Նախկինում ուղին վերը նշվածի պես, Ջուլֆայից(Գ) անցնելով Նախիջևանի միջով շարունակվում էր մինչև Ագարակի մոտ գտվող Հայաստանի սահմանը(Դ), Հայաստանով անցնում Մեղրիի մոտով ու Նռնաձորով ապա հասնում Ադրբեջանի սահմանը (Ե): Այնտեղից ուղին շարունակվում էր դեպի Մնջևան(Զ) – Հորադիզ ու Բաքու և ապա Ռուսաստան: Այսօր այդ ուղին բաց է միայն մինչև Երասխ(Բ), իսկ շարունակությունը ամբողջովին փակված է:

3 – Ադրբեջանի տարածքում Մինջևանից(Զ) երկաթգծի ճյուղը գնում էր դեպի Կապան, վերջում շատ կարճ ճանապարհ անցնելով Հայաստանի տարածքով:

4 – Երևանից Թբիլիսի գնացող միակ երկաթգիծը, որը բաց է, անցնում է Երևանից(Ա) Արմավիր(Ի) ապա Գյումրի (Է)-Սպիտակ-Վանաձոր-Բագրատաշեն(Ը) և այնտեղից Թբիլիսի:

5 – Մյուսը Երևան(Ա)-Հրազդան(Թ) գիծն է, որը Հրազդանի մոտ բաժանվում է երկու ճյուղի, որոնցից մեկը տանում է մինչը Զոդ, իսկ մյուսը Դիլիջանով ու Իջևանով անցնելով հասնում է Ադրբեջանի սահմանը (Ժ) կետում ու այնտեղից մտնում Ղազախ, ապա հասնում Բաքու և այլն: Սակայն այս երկաթգիծը ևս կարիք ունի հիմնական վերանորոգման:

Անկախությունից ի վեր Հայստանի երկաթուղիներն անմխիթար վիճակում էին գտնվում, որը Ռուսաստանին առիթ տվեց դյուրությամբ ձեռք բերելու դրանք կարգավորելու ու աշխատացնելու իրավունքը:
Սակայն մինչ այդ արդեն երկաթգծի որոշ մասերը, հատկապես Դ, Ե և Զ-ի կետերի միջև եղածները ապամոնտաժվել էին ու որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու իրենց ընկերները դրանք վաճառել էին որպես սովորական երկաթ: Իսկ մի քանի տեղ նույնիսկ երկաթգիծը տեղադրելու նպատակով պատրաստված ուղին գործածվում էր որպես ավտոերթուղի:

Այժմ, երբ համաձայնություն կա երկաթուղիները վերականգնելու, այդ բոլոր պետք է արագ կերպով կատարվեն, որպեսզի դառնան աշխատունակ: Պետք է նաև արվեն որոշ արդիականացում¬ներ, որոնց ծախսը ակնառու գումար կլինի: Այս բոլորը կարգավորելը հավանաբար կպահանջի 2-3 տարի ժամանակ:

Երբ նորոգումներն արվեն, ապա պետք է նաև կառուցվեն հավելյալ մաքսակետեր Բ, Գ, Դ և Ժ-ով նշված ահամանակետերում:

Այսպիսով Հայաստանը կունենա դեպի արտերկիր գնացող մի քանի ճանապարհի տարբերակներ, որոնցից են դեպի Իրան և Ռուսաստան միացնող երկաթուղիները: Այս նոր կապի միջոցը կնվազեցնի տրանսպորտային գները, շատ տեղերում բեռնատար ավտոների փոխարեն օգտագործելով ավելի մատչելի երկաթուղային փոխադրումները: Դրան զուգահեռ կնվազեն ծանր բեռնատարների Հայաստանի մայրուղիներին հասցրած վնասներն ու կնվազեն դրանց պարբերաբար վերանորոգման ծախսերի քանակը:

Հայաստանը հյուսիսին կապող երկու տարբեր երկաթուղիներից մեկը գնում է դեպի Թբիլիսի, իսկ մյուսը, դեպի Ղազախ-Բաքու-Ռուսաստան: Հետաքրքիրն այն է, որ այդ երկու բոլորովին առանձին գծերը Վանաձորի և Դիլիջանի մոտով են անցնում և գտնվում, են իրարուց միայն շուրջ 35 կիլոմետր հեռավորության վրա, սակայն ներկայում երկաթգծով մեկից մյուսը կարող եք հասնել միայն Երևանի միջոցով, այսինքն անցնելով մի քանի հարյուր կիլոմետր: Այս փոքրիկ հատվածը կառուցելով հնարավոր կլինի ամբողջացնել Հայաստանի երկաթգծային ցանցը՝ Տավուշը կապել Լոռիին ու Շիրակին, որը նույնպես կծառայի տնտեսության բարելավմանը: Սակայն հավանաբար այդ ուղղությամբ դեռևս հանրահայտ քայլերը չեն արվել:

Ռուբեն Գալչյան, Երևան

20 դեկտեմբերի, 2021 թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում