Friday, 03 05 2024
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով

Անշուշտ, սրանով Ժիրայր Լիպարիտյանին չեն լռեցնելու, սակայն այդպիսի հարձակումներով փորձում են լռեցնել այդ դիսկուրսի հնարավոր այլ մասնակիցներին

Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ժիրայր Լիպարիտյանն իմ ճանաչած ամենապարկեշտ ու քաղաքավարի մարդկանցից մեկն է, և անգամ տեսագրությունից ակնհայտ էր, թե որքան ապշած էր ԱԺ-ում հարց տվողների անհարգալից տոնայնությունից։ Թվում էր, թե այդ միջադեպով թեման կփակվեր, բայց անմիջապես հետո ով-ովքեր, կարծես ցանցային լռելյայն կամ ոչ այնքան լռելյայն համաձայնությամբ, շղթայականորեն ու հաջորդաբար նողկալի հայտարարություններ արեցին նրա հասցեին։

Միամիտ կլինի կարծել, որ խնդիրը անհատի մեջ է, թեպետ նկատի առնվածները անհատական առումով էլ անտագոնիզմ կունենան այս պարագայում։ Արդ, նպատակը ռացիոնալ դիսկուրսի հերթական անգամ ոչնչացումն է, երբ փոխանակ քննարկվի խնդրո առարկայի բովանդակությունը, կենտրոնում դրվում է կարծիք հայտնողը և պիտակավորվում։ Կարծես կրկին հետևողական ջանք է թափվում թույլ չտալու հանրային դիսկուսիա` ըստ էության։

Մեր քաղաքական համակարգի այսօրվա կաթվածահար վիճակը թելադրված է նաև հենց այդ դիսկուրսի բացակայությամբ, այլ կերպ ասած` կամ բազմախոսություն է կամ մենախոսություն։ Հիմա, միջազգային մակարդակի դիվանագետը դժվար թեմաներից խոսելու համարձակություն է ունենում, ու միանգամից կրակահերթի տակ հայտնվում։ Անշուշտ, սրանով Ժիրայր Լիպարիտյանին չեն լռեցնելու, սակայն այդպիսի հարձակումներով փորձում են լռեցնել այդ դիսկուրսի հնարավոր այլ մասնակիցներին։ Այստեղ նպատակը հանրային քննարկման բացառումն է` հանրային երկխոսության կանխումը, թեմայի իռացիոնալիզացիան, զգացմունքայնացումը և կեղծ հայրենասիրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում