Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Անկախ ձեր մասնագիտությունից՝ դարձեք արհեստավարժ վարպետ. նախագահական նստավայրում անցկացվել է «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել «Աշկերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված՝ «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Միասին» հիմնադրամի և շվեյցարական GAN կազմակերպության հետ համատեղ՝ Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ, նպատակ ունի մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար սահուն անցում ապահովել ուսումնական հաստատությունից աշխատաշուկա: Ծրագրում ընդգրկվել են 16 կրթական հաստատություններ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերից և ևս երկու կրթօջախ՝ Երևանից:

Ողջունելով ծրագրի իրականացումը և մրցանակաբաշխության կազմակերպումը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդ սերնդի համար կարևոր է համարել տաղանդի բացահայտումն ու մասնագիտության մեջ արհեստավարժ դառնալը: «Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ասպարեզում տաղանդ ունի: Արհեստավարժությունն այն է, ինչին պետք է ձգտեք տարիների ընթացում: Տաղանդից դեպի պրոֆեսիոնալիզմ երկար ճանապարհ է: Այդ ճանապարհն, իհարկե, հեշտ չէ: Պետք է նվիրում, սեր ընտրած մասնագիտության հանդեպ, ինչպես նաև երկար տարիների կարգապահ աշխատանք,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով. -Բացի տաղանդից և արհեստավարժությունից, սիրուց և նվիրվածությունից երրորդ բաղադրիչը կա՝ ուսուցիչ՝ վարպետ ունենալը»:

Կարևորելով վարպետի դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տաղանդը, աշխատանքը, նվիրվածությունը բավարար չեն, եթե մարդ կյանքում նաև չգտնի իր ուսուցչին, նրան, ով, իր կյանքի փորձն ու նվիրվածությունը կփոխանցի. «Սա ճիշտ է բոլոր մասնագիտությունների համար: Ուսուցիչը կարևոր է՝ մաթեմատիկայում, երաժշտության, նկարչության մեջ: Վարպետը մեր ժողովրդի համար ամենաբարձր կոչումներից մեկն է՝ գուցե ամենաբարձրը: Ուզում եմ նորից կրկնել՝ անկախ ձեր մասնագիտությունից, դարձեք վարպետ, դարձեք արհեստավարժ վարպետ»:

Նախագահի խոսքով՝ մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ արհեստավարժությունը, արհեստները մեր ժողովրդի կյանքում մեծ տեղ են ունեցել. «Գյումրիում, օրինակ, գեղեցիկ բառ կա՝ ուստա, որը նշանակում է վարպետ: Գյումրին եղել է վարպետների քաղաք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքն այդպիսին էլ մնա, կամ վերականգնենք այն՝ նաև ձեր միջոցով, զարգացնենք այն, ինչպես նաև մեր բոլոր բնակավայրերը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է երիտասարդ մասնագետների մասնագիտական որակների և հմտությունների զարգացմանը. «Հանրապետության 8 մարզերում իրականացվել են վարպետաց դասեր, վերապատրաստումներ, որոնք հնարավորություն են տվել մեր երիտասարդներին դառնալ ավելի մրցունակ և ուսումնական հաստատությունից անցում կատարել աշխատաշուկա»:

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութը ոգևորիչ է համարել նման միջոցառման անցկացումը. «Մեր այս աջակցությամբ հուսով ենք նպաստել, որ հաջողության հասած երիտասարդները պատրաստ լինեն իրենց ապագան վերցնել իրենց ձեռքն ու աջակցել Հայաստանի հաջող ապագային»:

Ծրագիրն իրականացնող՝ «Միասին» հիմնադրամի ղեկավար Աստղիկ Մարանջյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու արդյունքները. ««Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Հուսով եմ՝ սա կդառնա ամենամյա միջոցառում: Այս սիմվոլիկ մրցանակաբաշխությամբ ուզում ենք ասել, որ ցանկացած մասնագիտության մեջ կարելի է ձգտել կատարելության, որակի և գերազանցության»:

Միջոցառման ընթացքում խրախուսվել են ծրագրի մասնակից բոլոր երիտասարդները, իսկ 10 լավագույնները խորհրդանշական մրցանակների են արժանացել: Շնորհակալագրեր են հանձնվել նաև ծրագրում ներգրավված կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և գործատուներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում