Tuesday, 30 04 2024
13:15
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

Բայդենի հաղթանակից հետո պարզ դարձավ, որ աշխարհը կիսվելու է երկու անհավասար մասերի՝ ժողովրդավարության ու բռնապետության ճամբարների

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն՝ դեկտեմբերի 9-10-ը կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցներին, ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունք» կտա։

Զախարովան  ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության վրա, ով ասել է, որ միջազգային հարաբերությունների համակարգը փոխակերպվում է, իսկ նրանց ներկայիս կառույցը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աստիճանաբար դառնում է անցյալ․ «Հենց այն, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երեք տարի: Պետությունները ոչնչացնում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգը, որպեսզի ստեղծեն իրենց հարմարավետության գոտին, որում պատրաստվում են միանձնյա գերիշխել։ Հենց դրա համար Միացյալ Նահանգները կկազմակերպի ամբոխի տեսարան՝ «ժողովրդավարությունների գագաթնաժողովի» տեսքով, որի մասնակիցները կօժտվեն ամերիկյան ռեժիմի շահերը սպասարկելու պատվավոր իրավունքով»,- գրել է Զախարովան։

«Ջեյք Սալիվանի հայտարարությունը կարելի է գնահատել տարբեր կերպ՝ «ցինիկից» մինչև «սառնարյուն»։ Մի բան կա, որ չի կարելի հերքել: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ իրերն իրենց անուններով են կոչվել»,- ամփոփել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս միջոցառման նպատակը «մարդկանց, երկրներին ժողովրդավարականի և ոչ ժողովրդավարականի բաժանելն է»։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների իշխանությունները 110 նահանգների և երկրների են հրավիրել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որն անցկացվում է  դեկտեմբերի 9-10-ը՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Այդ երկրների թվում են նաև Հայաստանը և Վրաստանը։ Հրավիրյալների ցուցակում չկան Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ Զախարովի հայտարարությունները պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Առաջինը՝ խորքային և հետո նոր մակերերսային․«Խորքայինը հետևյալն է. Բայդենի հաղթանակից հետո պարզ դարձավ, որ աշխարհը կիսվելու է երկու անհավասար մասերի՝ ժողովրդավարության ու բռնապետության ճամբարները։Կարծում եմ, որ հենց  այս գագաթաժողովի ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է բոլորի համար ակնառու դառնում այդ իրողությունը։բՄեր երկրի համար ամենակարևորն այն է, որ Հայաստանն ընդգրկված է առաջին՝ ժողովրդավարության ճամբարի մեջ։ Իզուր չէ, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ընտրեց հենց այսպիսի անվանում՝ <<Հանուն ժողովրդավարության>> գագաթաժողով։ Այստեղ ամենակարևորը, ըստ էության, ցանկն է։ Ցանկ, որտեղ Հայաստանն ընդգրկված է, իսկ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան՝ ոչ։ Սա ախտորոշում է , դատական վճիռ, ինչ-որ տեղ նաև քաղաքական մահապատժի հայտարարություն է մեր ոսոխների համար։Պատերազմից հետո սա ամենակարևորն է։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը մնացել է թույլ, խոցելի, բայց ժողովրդավարական երկիր ու աշխարհը դա գնահատեց։ Դա արվել է շնորհիվ հայ ժողովրդի, որն ընտրությունների ժամանակ ատամները սեղմած մերժեց ռուսական նախագիծն ու ընտրեց վարկաբեկված, թույլ, խոցելի, խայտառակված, բայց այն քաղաքական համակարգը, որ հայ ժողովուրդը կարող է այնուամենայնիվ վերափոխել ու վերընտրել։ Մենք տեսանք, որ ինչպիսի թույլ, անհաջող, սխալական էլ լինի մեր պետական կառուցվածքը, այնուամենայնիվ մենք ի վիճակի ենք այն շտկել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանը հիշեցնում է, որ մոտավորապես նույն վիճակն էր 21 տարի առաջ՝ 1999 թվականին, Հոկտեմբերի 27-ից առաջ․«Մենք շատ դժգոհ էինք ստեղծված իրավիճակից և կարծես բավականին խառնաշփոթ իրողություն էր, բայց միայն Հոկտեմբերի 27-ի սպանությունից հետո մենք հասկացանք, որ հայոց անկախ պետականությունը սպանվեց։ Հիմա ինչ էլ ասեն Զախարովան, Լավրովը, Պուտիննն ու Պեսկովը՝ իրենք կարող են ուղղակի անբովանդակ քմծիծաղով կամ հեգնանքով դրան վերաբերել, բայց իրենք մերժված են։ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը մերժված են և դա նրանց ամենամեծ պարտությունն է, հետևաբար դա մեր ամենամեծ հաղթանակն է։ Մենք դա դեռ չենք գիտակցել, բայց մեծ հաշվով, դա Հայաստանի ժողովրդի հսկայական հաղթանակն է, որից հետո կլինեն նոր հաղթանակներ, եթե մենք հասկանանք, թե ինչ է կատարվել այսօր այս ժամերին»։

Երկրորդ հանգամանքն, ըստ մեր զրուցակցի, պատկերային բնույթ  է կրում․«Բավական է նայել Բայդենի  խոսակցության այդ գագաթաժողովին, երբ ԱՄՆ նախագահը նստած է, ամբողջ պատի վրա շարված մոնիտորների վրա  հարյուրավոր երկրների նախագահներ ու վարչապետներ են, այսինքն ամբողջ աշխարհն է խոսում նրա հետ․․ պետք է հիշել, որ մի քանի օր առաջ Պուտինը խոսում էր Բայդենի հետ միայնակ ու մեկուսացված։ Այդ  պատկերն ամեն ինչ ասաց Ռուսաստանի այսօրվա մեկուսացման ու մերժված վիճակի մասին։ Այս պատկերը շատ կարևոր է, որովհետև կարելի է շատ երկար բացատրել մտքերը, խոսքերն ու բովանդակությունը, բայց բավական է նայել պատկերին ու տեսնել, թե որքան մենակ, թույլ ու դատապարտված է Ռուսաստանը և որքան հզոր է ժողովրդավարական ճամբարը, որի մեծ  փառք Աստծո, Միացյալ Նահանգների հրավերով նաև Հայաստանի Հանրապետությունն է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում