Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Պատմական միավոր և վերջնական տապալում հայ-իսրայելական դիմակայությունից հետո

Երևանի «Ալաշկերտն» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած վերջին խաղում մեր չեմպիոնը ոչ-ոքի 1։1 խաղաց Թել Ավիվի «Մաքաբիի» հետ։ «Ալաշկերտը» կարող էր նաև հաղթել, սակայն վերջին րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Մրցաշարային առումով երեկվա խաղը որևէ նշանակություն չուներ։ «Մաքաբին» ապահովել էր երկրորդ հորիզոնականը, իսկ երևանյան ակումբ հաղթանակի դեպքում էլ կմնար վերջին 4-րդ հորիզոնականում։ Խմբային փուլի չորս հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց ընդամենը մեկ միավոր խփելով 4 և բաց թողնելով 15 գնդակ։ Արդյունքն ինչ խոսք հիասթափեցնող է։ Վստահաբար կարող ենք ասել, որ «Ալաշկերտը» կարող էր ավելի հաջող ելույթ ունենար, բայց․․․։ Ի հայտ եկան հանգամանքներ և խնդիրներ որոնք խանգարեցին մեր չեմպիոնին արժանի պայքար մղել։ Սկսենք նրանից, որ խմբային փուլի տնային բոլոր երեք հանդիպումներն «Ալաշկերտն» անցկացրեց առանց աջակցության։ Բոլոր երեք դեպքերում «Հանրապետական» մարզադաշտը կիսադատարկ էր։ «Ալաշկերտի» ելույթը Կոնֆերենցիաների լիգային արտացուլում է մեր ակումբային ֆուտբոլում տիրող վիճակը։ Ինչ պատկեր ունենք այսօր։ Ունենք հիմնականում լեգեոներներով համալրված թիմեր, որոնք մասնակցելով Հայաստանի առաջնությանը նպատակ են հետապնդում հայտնվելու եվրագավաթների մրցաշարերում։ Տասնամյակներ շարունակ երազում էինք, որ հայկական որևէ ակումբ մասնակցի եվրագավաթների մրցաշարի խմբային փուլին։ «Ալաշկերտին» հաջողվել դա անել, և․․․։

Ո՞ւմ համար ելույթ ունեցավ «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայում։ Այս հարցի պատասխանը դժվար է գտնել։ Մարզասերների մի մասը նույնիսկ տեղյակ չի, որ երեկ մեր չեմպիոնը Երևանում մրցել է իսրայելական ակումբի հետ և միավոր վաստակել։ «Կարողացանք այսօր առաջին միավորը վաստակել Եվրագավաթների խմբային փուլում։ Սա պատմական միավոր է Հայաստանի համար։ Շնորհակալ եմ խաղացողներին, նրանք պայքարեցին մինչև վերջ։ Ինչ վերաբերվում է երկրպագուներին, դժվարանում եմ ասել, ինչն է պատճառը, որ չեն գալիս մարզադաշտ։ Միգուցե, պատճառը ցուրտ եղանակն է։ Ցանկալի կլինի, որ երկրպագուները գան, աջակցեն նման կարևոր խաղերում։ Այդ աջակցության կարիքը, իհարկե, զգում ենք։ Բայց, չնայած դրան, այսօր կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել և վաստակել այդ կարևոր միավորը։Կապված խմբային մրցաշարի հետ, եթե հետհայացք գցենք բոլոր հանդիպումներին, խաղով, առնվազն, հնարավորություն ունեինք ավելի շատ միավորներ վաստակելու այս փուլում։Վերջին 4 խաղերում հաղթել ենք առաջնությունում։ Խաղից խաղ բարելավում ենք մեր ֆուտբոլը և միավորների տեսանկյունից իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ Ընդհանուր առմամբ, դրական եմ համարում իմ աշխատանքն այս ժամանակահատվածում»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը։ Որակավորման փուլում «Ալաշկերտի» երևանյան հանդիպումներին ներկա էին գտնվում մի քանի հազար ֆուտբոլասերներ։ Եվ որտեղ էին նրանք խմբային փուլի ընթացքում։ Հարցի պատասխանն առաջին հերթին պետք է հնչեցի ակումբի ղեկավարությունը։ «Ալաշկերտում» տեղի ունեցած մարզչական փոփոխությունների մասին խոսել ենք։ Այո Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալը և նոր մարզչի նշանակումը ազդեց թե թիմի և թե երկրպագուների տրամադրվածության վրա, բայց․․․։ Կարելի էր գոնե այնպես անել, որ «Ալաշկերտը» երևանյան հանդիպումներն անցկանի ֆուտբոլային մթնոլորտում։ Երկրպագուների մարզադաշտ չգալու խնդիրը իրականում մարզչինը չէ։ Մարզիչը պատրաստում է թիմին խաղին և փորձում արդյունքի հասել։

Միլանովիչին հաջողվեց վաստակել իսկապես պատմական միավորը։ Կոնֆերենցիաների լիգայում գրանցված արդյունքից հետո «Ալաշկերտի» և մեր մյուս ակումբների ղեկավարները պետք է լուրջ հետևություններ անեն և մի գուցե վերանայեն իրենց վարած քաղաքականությունը։ Առաջին հերթին պետք է պատասխանել կարևոր մի հարցի․ ինչի և ում համար է թիմը մասնակցում եվրագավաթների մրցաշարերին և ձգտում հայտնվել խմբային փուլում։ Արդյոք «Ալաշկերտի» օրինակը պատիվ է բերում, մեզ մեր ֆուտբոլին։ Պատասխանը կարծում ենք պարզ է։

Հայ-իսրայելական վերջին դիմակայությունում մենք վերջնականապես տապալվեցինք, չնայած խոսում ենք պատմական միավորի մասին։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում