Friday, 03 05 2024
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Որևէ գործից տեղյակ չեմ». Մամիկոն Ասլանյանը կդիմի՞ դատարան նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հասցրած վնասը վերականգնելու պահանջով

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց համայնքին շուրջ 60 մլն դրամի վնաս պատճառելու համար, կարող է ամբողջովին ազատվել վիճահարույց տարածքները քաղաքին վերադարձնելու պատասխանատվությունից։

Բանն այն է, որ թեև դատախազությունը շարունակում է պնդել, որ ավելի քան մեկ տարվա քննությունն ապացուցել է, որ Դարբինյանը իշխանության տարիներին Վանաձորի կենտրոնական տարածքները յուրայիններին է հանձնել չնչին գներով, այսօր նա այլևս մեղադրյալ չէ, քանի որ անցել է մեղսագրվող հանցագործության վաղեմության ժամկետը։

Փաստացի, օրենքով ևս մեկ լծակ կա՝ այդ տարածքները Վանաձորին վերադարձնելու համար․ քաղաքապետարանը պետք է հայց ներկայացնի քաղաքացիական դատարան վնասը վերականգնելու պահանջով։ Անցած կիրակի Վանաձորում ձևավորված նոր իշխանությունը դրա համար ընդամենը մեկ ամիս ունի։

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց իրենից՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանից: Վերջինս հայտարարեց, որ այս ամենը հորինվածք է. «Նման բան չկա, դրանք հեքիաթներ են»,-ասաց նա ու դրել լսափողը:

Վանաձորի նախկին քաղաքապետներից Մամիկոն Ասլանյանը, ով նորից վերընտրվել է այդ պաշտոնում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ կատակով նկատեց, որ մեղադրվող այդ «նախկին քաղաքապետը» ինքը չէ, ապա շարունակեց. «Տարբեր քրեական գործերի մասին զրույցներ, հրապարակումներ եղել են, բայց կոնկրետ գործընթաց, դատական ակտ, հարկադիր կատարում, որևէ նման բան իմ օրոք գոնե չի եղել: Որ առարկայական վճիռ կա իրացման կամ կատարման ենթակա, ես որևէ նման գործից տեղյակ չեմ:

Ի դեպ, միակ մարդը, որ հող է վերադարձրել համայնքին, եղել եմ ես: Արցախի պուրակի հողը հետգնում արեցինք և վերադարձրեցինք համայնքին: Իրենք վճարած գումարը չեկերով ներկայացրեցին, մենք ավագանու նիստում որոշում կայացրեցինք, էդ մարդկանց գումարը հետ տվեցինք, հողը մնաց համայնքին ու հիմա այգի է կառուցվել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՏԻՄ ընտրություններից հետո «Մամիկոն Ասլանյան» դաշինքը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին և չի կարող միանձնյա ստանձնել համայնքի կառավարումը, պետք է կոալիցիա կազմի ավագանու կազմում ընտրված այլ ուժերի հետ, նա ասաց. «Նախ, պետք է սպասել արդյունքների պաշտոնական հրապարակմանը: Ես ասել եմ, որ քաղաքական այլ տրամաչափի գործունեություն չեմ ծավալում, համայնքային է մեր գործունեությունը:

Կմտնենք ավագանու նիստին, քվեարկությունը կլինի, աշխատանքային պրոցեսում արդեն կտեսնենք՝ որ ուժերի կամ ավագանու որ անդամների հետ ենք ինչ ֆորմատով համագործակցում: Այս պահին որև քաղաքական կամ իրավական թուղթ, հուշագիր չի կարող լինել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում