Wednesday, 01 05 2024
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը

Վարկեր ստանալու հավասար հնարավորություններ ԵԱՏՄ տարածքում․ ի՞նչ ռիսկեր է պարունակելու տվյալների փոխանցումը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության քաղաքացիները վարկերի համար դիմելու դեպքում հավասար հնարավորություններ կստանան միավորման ամբողջ տարածքում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի 19-ին Երևանում։

Միշուստինն ընդգծել է, որ «Հնգյակի» քաղաքացիները վարկեր ստանալու համար դիմելիս հավասար հնարավորություններ կստանան ամբողջ միության տարածքում։ Ընդ որում՝ բանկերը կկարողանան ստուգել իրենց հաճախորդի պատմությունը՝ անկախ նրա քաղաքացիությունից, և վերլուծելով ռիսկերը` վարկերի տրամադրման համապատասխան որոշումներ ընդունել:

Մոտ ժամանակներս միության հանրապետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմությունների ազգային բյուրոներում պահվող տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները: Այս տվյալները պետք է պաշտպանության բարձր աստիճան ունենան: Այսպիսով` միության հանրապետություններից մեկի ռեզիդենտները կարող են վարկի համար դիմել մնացած չորս երկրների բանկեր։ Բանկերը կարող են ստուգել նրանց վարկային պատմություններն ու վարկավորման մասին որոշումներ ընդունել:

«Հեռավար վարկավորման պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները, որոնք արդեն զարգանում են Ռուսաստանում, Ղազախստանում և մեր մյուս հանրապետություններում»,- շեշտել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը չի կարծում, թե տվյալների փոխանակումը կարող է ռիսկեր պարունակել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց հետևյալ կերպ․«Համենայնդեպս եթե միասնական տնտեսական տարածության կամ միասնական մաքսային տարածություն կա, այսպես թե այնպես որոշ գործարքների մասով տվյալների փոխանակման համակարգ կա։ Եվ այստեղ նույն բանկային համակարգի պարագայում այդ կարգի տվյալների փոխանակությունը, որն անհրաժեշտ է վարկունակության գնահատման համար, չեմ կարծում, թե շատ մեծ ռիսկեր ստեղծի»։

Հարցին, այդ որոշումը Հայաստանի համար ինչ-որ առավելություն պարունակո՞ւմ է, Արմեն Քթոյանը պատասխանեց․«Առավելությունն այն է, որ այն երկրները, որտեղ գնաճը ցածր է, ցածր է նաև վարկի տոկոսը կամ ավելի շատ գործիքներ են առաջարկվում, ուստի մեր քաղաքացիները կարող են դիմել այդ երկրներին։Այսինքն՝ որտեղ որ գինը ցածր է, դու այդտեղ կարող են գնալ ու վարկ վերցնել։ Իհարկե հիմա ամբողջ ԵԱՏՄ տարածքում գնաճը բավականին բարձր է ու այստեղ ինչ-որ ակնհայտ առավելություններ չկան, այդուհանդերձ կան ամենատարբեր գործիքներն ու ամենաբազմազան հնարավորությունները, վարկային ամենատարբեր ծրագրերը, ուր կարող են դիմել ու մասնակցել»։

Ինչ վերաբերում է Հայաստանի բանկային համակարգից օգտվելու հնարավոր առավելություններին, տնտեսագետն ասաց․«Մեր բանկերի համար հայաստանյան շուկան սահմանափակ է, հագեցած է։ Սա, ըստ էության, հնարավորություն է դուրս գալ երկրի սահմաններից ու վարկային պրոդուկտներ առաջարկել նաև ավելի մեծ շուկաների համար։ Սա նույնն է, որ Հայաստանում արտադրված գյուղմթերքը կարողանում ես Ռուսաստանում իրացնել։ Նույնը նաև հայաստանյան բանկային համակարգի պրոդուկտը կարող ես առաջարկել ավելի մեծ շուկայում, որը միայն առավելություններ է պարունակում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում