Friday, 03 05 2024
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել

Հարցը խաղաղության գինն է. մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում. սա մեզ համար կարմիր գիծ է

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի ՊՆ-ն առաջարկներ է ներկայացրել դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված, և դրանք ընդունելի են հայկական կողմի համար: Մասնագետները նշում են, որ խնդիրը միայն քարտեզները չեն, կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը փորձում է այս գործընթացը կապել Արցախի հարցի հետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս երկուսը իրար հետ որևէ կերպ չկապվեն: Կա՞ մտավախություն այս առումով:

Շատ պարզ է, որ Ադրբեջանի գերնպատակներից մեկն այն է, որ Հայաստանն ինքը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Մյուս գերնպատակն այն է, որ արցախահայությունը վերանայի իր դիրքորոշումը և դառնա Ադրբեջանի մաս: Բնական է, որ և առաջինը, և երկրորդը չի կարող տեղի ունենալ առհասարակ: Ես չեմ պատկերացնում, որ որևէ հայ գնա այդ  քայլին և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, թե Արցախում, թե Հայաստանում: Իհարկե, Արցախի համար ավանդական կարևոր խնդիրներն են Արցախի ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում, հակամարտության կարգավորում, մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանում: Բայց դրանից բացի, մենք հաստատակամ ենք և մեզ համար, մեր արտաքին քաղաքական օրակարգում, պետականաշինության գործընթացում կա մի շատ կարևոր հարց՝ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում:  Սա կարմիր գիծ է և առաջնային է մեր տարածքների դեօկուպացիան, այն տարածքների, որտեղ ձևավորվել է Արցախի Հանրապետությունը, գոյատևել է, զարգացել է: մենք դա համարում ենք մերը՝ անկախ ամեն ինչից:

Ձեր կարծիքով այս մեկօրյա պատերազմի նպատակը ո՞րն էր, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն օրակարգ բերելը և պարտադրե՞լը: Ի վերջո, ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը:

Ես այդ առաջարկներին ծանոթ չեմ, բայց ասեմ, որ այն, ինչ Ադրբեջանը փորձեց իրականացրել, ուղղված է հայոց պետականության դեմ և Ռուսաստանի անվտանգության դեմ: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ որոշ շրջանակներ մոռանալով ստեղծված իրավիճակի մասին, ոմանք նույնիսկ Ադրբեջանը չհամարելով թշնամի, սկսել են ինչ-որ հակառուսական քայլեր ձեռնարկել, ինչը սխալ է: Մենք այն վիճակում չենք և ընդհանրապես, կարծում եմ, որ եթե մենք ունենք հնարավորություն եղբայրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որտեղ ամենամեծ հայկական Սփյուռքն է ապրում, այլ երկրների հետ լավ հարաբերություններ պահպանենք, ինչո՞ւ պետք է վատացնենք այդ հարաբերությունները: Սա կամ չհասկանալու հետևանք է կամ այլ շահեր հետապնդելու: Ռուսաստանը, ըստ էության, մեր գոյության երաշխավորն է: Ես չեմ ասում, որ մենք կարևոր չենք, մենք նշանակություն չունենք: Իհարկե ոչ: Բազմիցս ասել ենք, որ Արցախից կախված է տարածաշրջանի ապագան: Բայց եթե մենք ունենք հնարավորություն լավացնել մեր հարաբերությունները, ինչո՞ւ վատացնենք, ինչու մեր եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված է ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դե՞մ: Ինչու մենք պետք է մտնենք այդ աննորմալ հոսանքների մեջ, եթե կարող ենք մեզ համար շահեկան քայլեր անել, լավ հարաբերություններ պահպանել և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի, և Ռուսաստանի հետ:

Իսկ ովքե՞ր են այդ հակառուսական տրամադրությունները տարածում:

Այդ մարդկանց ես կբաժանեի երկու խմբի. Կամ չեն հասկանում, զգացմունքային են, պրոֆեսիոնալ չեն, կամ հատուկ են անում: Իսկ հատուկ անելն ուղղված է հայոց պետականության հայ ժողովրդի ապագայի դեմ, Արցախի դեմ: Ես չեմ ուզում խորանալ, սա է ռեալ իրավիճակը: Մենք չպետք է դառնանք խաղալիք թշնամու ձեռքում, որ մեզ գնդակի պես հարվածեն այս ու այն կողմ:

Դուք ինչ կարծիք ունեք խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Դա որքանով է կարևոր այս պահին, որքանով կարող է որոշակի մեղմացնել իրավիճակը տարածաշրջանում:

Եթե ցանկացած նորմալ մարդու հարցնես՝ խաղաղություն ես ուզո՞ւմ, թե՞ պատերազմ, կպատասխանի խաղաղություն: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք խաղաղություն: Հարցը այստեղ այն է, թե ի՞նչ գնով է այդ խաղաղությունը: Սա է ամենակարևորը:  Եթե խաղաղություն են խոստանում այնպիսի գնով, որ հետագայում մեր վիճակը չափազանց խոցելի է դառնալու, կամ թշնամին ստանալու է էլ ավելի մեծ հնարավորություններ մեզ վրա ազդելու, սա խաղաղություն չէ, դա ինչ-որ տեղ զինադադարի պես բան է: Իսկ խաղաղություն լինում է այն ժամանակ, երբ լինում է հստակ ռազմաքաղաքական հավասարակշռվածություն: Սա աքսիոմ է: Այսինքն և քո ներքին ներուժն օգտագործելով, իսկ մեր պարագայում միայն ներքին ներուժով չի ստացվելու, պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, որովհետև մենք ի վիճակի չենք Թուրքիային և Ադրբեջանին դիմակայել: Թուրքիայի նախագահը արդեն ցույց է տալիս պանթուրքիստական քարտեզը, որտե՞ղ է էդտեղ Հայաստանը, չկա: Եթե նրանք դա են ուզում, դա մի բան է, եթե պատրաստ են իսկապես նորմալ հարաբերություններ զարգացնել, այսինքն ձեռք են քաշում Արցախից, դա լրիվ ուրիշ բան է: Բայց նրանք ձեռք չեն քաշում Արցախից: Գինն է այստեղ ամենակարևորը:

Վերջին շրջանում մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբն էր ակտիվացել, մյուս կողմից ՀՀ ԱԳ նախարարն էր ակտիվ հանդիպումներ ունենում Ֆրանսիայում, և հանկարծ ունեք այսպիսի իրավիճակ: Արդյոք սա ուղղված էր հենց Մինսկի խմբի գործունեությունը ստվերելուն:

Դժվար թե սա ուղղված լինի Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքին: Այստեղ կա աշխարհաքաղաքական միտում, շատ խորը և շատ պարզ հասկացողների համար: Այս ամենին դիմակայելու բոլոր հնարավորությունները կան, ուղղակի հարցն այն է, որ կարելի է դրանք օգտագործել: Իսկ դա օգտագործել միայն կարելի է, եթե հասկանում ես իրավիճակը և եթե հայրենասեր ես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում