Sunday, 12 07 2026
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերը կփոփոխվեն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է լրացումներ ու փոփոխություններ կատարել Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերում։

Պապոյանը նշեց, որ նախագծի ներկայացումը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց եւ կիրարկվելուց հետո ի հայտ եկած որոշ նորմերի կարգավորման անհրաժեշտությամբ:

«Օրենքը կիրառելու ժամանակ ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք ես՝ որպես նախագծի հեղինակ, ցանկացել եմ այդ խնդիրները վեր հանել և լուծումներ տալ դրանց»,- ասաց Պապոյանը։

Ըստ պատգամավորի՝ իրավական ակտի առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կրում են խմբագրական եւ կառուցվածքային բնույթ։

«Վերաքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Համաձայն օրենքի, հիշյալ տեղեկատվությունը Ազգային ժողովին եւ հանրությանը տրամադրվում է հաշվեքննության արդյունքում կազմված եւ հաստատված ընթացիկ եզրակացությունների միջոցով, ուստի առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ դրա հետ փոխկապակցված «հաշվեքննության արձանագրություն» տերմինները»,- նշեց Պապոյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագծի 2-4-րդ, 6-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են կամ իրականացվում են անհարկի կրկնություններից խուսափելու համար: Ըստ պատգամավորի՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 39-րդ հոդվածի 1-ին մասը կրկնվում են, ուստի անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջարկվում է 31-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել:

«Բացի այդ, հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ, պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք եւս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Նախագծի 7-րդ հոդվածի կարգավորմամբ առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, որը ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի կողմից»,- ասաց Պապոյանը։

Նախագծով առաջարկվում է նաև վերացնել պալատի այն պարտավորությունը, համաձայն որի յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում ըստ ամիսների բաշխված Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը:

«Ամեն եռամսյակը մեկ մենք ստանում ենք այդ ցանկը, բայց դա մեզ ոչինչ չի տալիս։ Ըստ էության, ծանրաբեռնվում է պալատի և մեր աշխատանքը»,- ասաց Պապոյանը։

Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում