Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Եթե Մինսկի խումբը գալիս է այստեղ, ուրեմն ոչ մի «3+3» էլ չի լինի

Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք ձևաչափով ուղևորությունների պրակտիկայի վերսկսումը տարածաշրջան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարևոր ենք համարում այդ տարածաշրջան համանախագահների լիարժեք ձևաչափով այցելությունների հնարավորինս արագ վերսկսումը»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում։ Ռուսաստանը կարևոր է համարում եռյակի գծով ջանքերը շարունակելն առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի  նախագահ Ստեփան Գրիգորյանը հայտարարությունը դիտարկում է մի քանի եիացյալ նահանգներն ու Ֆրանսիան պահանջում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնի իր աշխատանքը։ Պարզ է, որ Ռուսաստանը դրան չի կարող ուժեղ դիմադրել, ուստի ասում է՝ այո՛, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի իր աշխատանքները, պետք են դեսպանների այցելություններ տարածաշրջան։ Այսինքն՝ Ռուսաստանը ուզած-չուզած հաշվի է նստում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կարծիքի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը հասկանալով, որ անխուսափելի է  Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը, փորձում է այդ աշխատանքի հունը շեղել դեպի սոցիալական հարցեր․«Բայց ուզում եմ շեշտել, որ Մինսկի խումբը չէր ստեղծվել սոցիալական հարցեր լուծելու համար։ Մինսկի խումբը ստեղծված է  Լեռնային Ղարաբաղի հարցին քաղաքական լուծում տալու համար։ Սա պաշտոնապես ֆիքսված փաստ է, միայն իմ կարծիքը չէ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հատուկ ստեղծված է խնդրի խաղաղ կարգավորման համար, ինչն էլ նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա։ Մեզ համար դրական է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում, ուզած-չուզած հաշվի է նստում Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կարծիքի հետ»։

Մյուս կողմից էլ, քաղաքագետի խոսքերով, Ռուսաստանը շարունակում է պրոադրբեջանական քաղաքականությունը․«Ինքը փորձում է Մինսկի խմբի աշխատանքը տանել դեպի սոցիալական, հումանիտար հարցեր։ Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի աշխատանքը կվերսկսվի, բայց ոչ այն տարբերակով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն են ուզում։ Ուզած-չուզած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկման առարկա է դառնալու»։

Ստեփան Գրիգորյանն այս հայտարարությունները չի դիտարկում 3+3-ի կոնտեքստում, բայց նաև նշում է․«Ես դրանք իրար հետ չէի կապի, քանի որ եթե Մինսկի խումբը գալիս է այստեղ, ուրեմն ոչ մի 3+3 էլ չի լինի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում