Thursday, 16 07 2026
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։ Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին, ինչից հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։

Միքայելյանը նշեց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել՝ նկատի ունենալով, որ քննիչը որոշում էր կայացրել մեղադրյալներից մեկի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ քննիչը հավաքել էր բոլոր հնարավոր ապացույցները։ Ըստ պաշտպանության կողմի՝ եթե վարույթն իրականացնող մարմինը վստահ էր, որ դեպքի վերաբերյալ որևէ մեկն այլևս տեղեկություն չի հայտնելու, հետևաբար, անիմաստ է Սուքիասյանին կալանավորված պահելը՝ նկատի ունենալով, որ Սուքիասյանը կալանավորված էր՝ դեռևս չհարցաքննված անձանց վրա հնարավոր անօրինական ազդեցությունը բացառելու համար, իսկ այս պարագայում նման անձինք, փաստորեն, չկան։ Հենց դա՝ որպես նոր հանգամանք դրվել է գրավի միջնորդության հիմքում, ինչը բավարարվել է։

Ինչ վերաբերում է Սուքիասյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ վերջինիս մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, ինչպես նաև՝ փոփոխվել է Սուքիասյանի մեղադրանքի նկարագրությունը։

Մասնավորապես, Սուքիասյանի մեղադրանքի նախնական նկարագրության համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանն ի սկզբանե եղել է դեպքի վայրում, իսկ այժմ քննչական մարմինը փոփոխել է նկարագրությունը, համաձայն որի՝ Սուքիասյանն ի սկզբանե դեպքի վայրում չի եղել, պատահական անցնելիս տեսել է միջադեպը և կանգնել։

«Քրեական գործով հաստատված համարվեց այս հանգամանքը։ Մեզ համար շատ կարևոր է, որովհետև, եթե անձը կոնկրետ կռվելու նպատակով չի գնում, այլ՝ ուղղակի տեսնելով որոշակի հանգամանքներ, ստիպված միջամտում է արդեն սկսված վիճաբանությանը, ինչը հաստատված է համարել քննիչը՝ փոփոխված մեղադրանքով, նշանակում է, որ իր արարքում չի կարող խուլիգանություն լինել » ,- նշեց պաշտպանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական գործող նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում