Monday, 13 07 2026
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է

Էրդողանը «3+3»-ը հասցրել է 20-ին

Թուրքիայի նախագահ Էրդողանը G20-ի վեհաժողովում արծարծել է «3+3» հարավկովկասյան ձևաչափի թեման, նշելով, թե դա խաղաղություն կբերի ռեգիոնին: «3+3»-ի թեման քննարկել են նաև Չավուշողլուն և Լավրովը, որոնք հանդիպել են Մեծ 20-ի Վեհաժողովի շրջանակում: Ընդ որում, հատկանշական է, որ այդ կապակցությամբ ՌԴ տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ եղել է այդ թեմայի վերաբերյալ «մտքերի փոխանակում»: Ոչ թե քննարկում, այլ «մտքերի փոխանակում», ինչը գուցե ավելի շուտ նշանակում է այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան «3+3»-ի առնչությամբ քննարկման գործնական փուլում չեն: Դա իր հերթին առաջացնում է հարց՝ քննարկման փուլում չեն, որովհետև ամեն ինչ քննարկել ու համաձայնեցրե՞լ են, թե՞ հակառակը՝ բավականին իրարամերժ են մոտեցումներն ու մոտիվները: Առավել հավանական է երկրորդ տարբերակը, այլապես, ամեն ինչ համաձայնեցրած լինելու դեպքում չէր լինի նաև «մտքերի փոխանակման»  կարիք:

«3+3»-ի առնչությամբ ընդունված է համարել, որ այն ռուս-թուրքական ձևաչափ է, որով փորձ է արվում դուրս դնել Արևմուտքը Հարավային կովկասից: Սա թերևս փոքր ինչ պարզունակ դիտարկում է, մակերեսային, իսկ խորքում պատկերը շոշափելիորեն այլ է: Դրա մասին է վկայում նաև օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե ԱՄՆ այդ ձևաչափը փորձում է ներկայացնել իբրև ՌԴ գաղափար և խանգարել դրա իրականացմանը, իսկ իրականում այն թուրք-ադրբեջանական գաղափար է: Եթե Ռուսաստանը Անկարայի հետ լիներ այդ առումով ամեն ինչ համաձայնեցրած, ապա հազիվ թե դիմեր Զախարովան այդօրինակ հայտարարությունների: Բուն խնդիրն այն է թերևս, որ Անկարան «3+3»-ով ձգտում է ամրագրել Արցախի դեմ իր պատերազմի արդյունքը նաև քաղաքական առումով, լոկալիզացնելով առկա իրադրությունը ռեգիոնալ ձևաչափի շրջանակում:

Թուրքիայի մոտիվը թերևս այն է, որ այդ պարագայում Անկարան ստանում է ՌԴ հանդեպ իր ճկունությունը, առավելությունը իրացնելու առավելագույն հարմարավետ միջավայր: Բանն այն է, որ չնայած էրդողանյան հավակնոտ և ինքնուրույն քաղաքականությանը, Թուրքիան դեռևս հեռու է լայն աշխարհաքաղաքական խաղացողի կարգավիճակից: Թուրքիան բավականին ճկուն և արդյունավետ է առանձին ռեգիոնալ «բլոկներում», բայց լայն «խաղատախտակի» տրամաբանության մեջ անկասկած դեռևս առավել արդյունավետ Ռուսաստանը՝ Թուրքիայի համեմատ: Ըստ այդմ, որևէ ռեգիոնում Մոսկվայի հանդեպ առավելության համար Անկարան ձգտում է ձևաչափի առավելագույն լոկալացման: Ինչպես օրինակ Սիրիայում էր: Ռուսաստանի համար իրավիճակը երկիմաստ է: Մի կողմից Մոսկվան չունի ցանկություն մտնել Թուրքիայի հետ հակադրության մեջ, և դա համարում է իր համար ոչ շահեկան, մյուս կողմից իհարկե հետպատերազմյան փուլում ռուսների համար ավելի գերադասելի է հասնել ոչ թե ռուս-թուրքական ձևաչափի, կամ ռեգիոնալ ձևաչափի՝ որի պարագայում պատկերացնում են Անկարայի առավելությունը և ճկունությունը, այլ ավելի լայն՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, իհարկե սեփական գերակա դերի ճանաչման տրամաբանությամբ: Այդ հարցերն իհարկե բարդ լուծելի են և Մոսկվան առայժմ նկատելիորեն գերադասում է խաղալ երկու ուղղությամբ էլ, այլ կերպ ասած՝ այսպես ասած լիարժեք կամ վերջնական այո կամ ոչ չասել թե եռանախագահության, թե «3+3»-ի առնչությամբ և փորձել «լողալով» երկուսի միջև, հասնել առավելագույն դիրքի: Հատկապես, որ դեռ պարզ չէ, թե ինչ է սպասում Էրդողանին Թուրքիայի ներքին խնդիրների «ծովում», նա կարողանալո՞ւ է լողալ, թե՞ խեղդվելու է և կանչելու է օգնության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում