Friday, 03 05 2024
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:

«Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:

ԱԺ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը: Ներկայումս նախատեսվում է ապահովել օրենսդրական ակտերի կիրարկման գործողությունները:

Մասնավորապես, oրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար: Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթում ներառվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու» մասին օրենքը, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից, որը ստեղծվելու է Գլխավոր դատախազության կազմում 2019 թվականից գործող Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող վարչության վերակազմակերպման արդյունքում: Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ: Բացի այդ, օրենքով նախատեսվել են դատախազների, այդ թվում՝ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. հայտարարագրման համակարգի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ: Ներդրվել է նաև հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, սակայն երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ:

Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում ստեղծվել է բաց և հանրամատչելի ռեեստր, Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել է փուլ առ փուլ իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդունվել է նոր Քրեական օրենսգիրքը, որի շրջանակներում վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը և ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը:

Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից կազմվել և հրապարակվել է 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն, որի շրջանակներում ներկայացվել են միջոցառումների կատարման ընթացքը, այդ աշխատանքներին հանրության մասնակցությունը, աշխատանքների կատարմանը խոչընդոտող հանգամանքները:

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով բարելավվել են նաև մոնիթորինգի գործող կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել են մոնիթորինգի իրականացման նոր ընթացակարգ և գնահատման կառուցակարգեր: Միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս մշակվում է մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակ, որի գործարկման արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման և ներկայացման գործընթացները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ, օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի 2-րդ համապատասխանության և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի հինգերորդ պիլոտային փուլի զեկույցներով արձանագրված խնդիրներին: Ներկայացվել է նաև «Հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում իրավապահ մարմինների և քննչական ենթակայության վերափոխումների որոշ խնդիրների մասին» զեկույց:

Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին կներկայացնի զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում