Sunday, 12 07 2026
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Մոսկվայում Փաշինյանը հայ համայնքի, այդ թվում գործարարների հետ հանդիպում չի ունեցել, մինչդեռ շատ հարցեր ունեին

Մամուլի տեղեկություններով վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով. եղել է նաև ոչ պաշտոնական, կամ, այսպես ասած, կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա։

Փաշինյանը Մոսկվայում մասնավորաբար հանդիպել է մոսկվայաբնակ հայ գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ և փորձել է նրանց ամեն կերպ համոզել, որ այս փուլում ակտիվանան, քանի որ շատ կարևոր անցումային շրջան է, և Հայաստանը լուրջ ներդրումների և հավել յալ ֆինանսական հոսքերի կարիք ունի։ Սակայն նա մեծ հաջողությունների չի հասել:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը նշեց, որ իր տեղեկություններով այդպիսի հանդիպումներ չեն եղել:

«Մենք սպասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ պետք է ունենար նաև հայկական համայնքի հետ, բայց իմ տեղեկություններով այդպիսի հանդիպումներ չեն եղել, ես որևէ տեղեկություն չունեմ որևէ գաղտնի հանդիպման մասին: Գուցե եղել են, բայց ես որպես հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչ, դրանցից տեղյակ չեմ»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանի խոսքով, երկու շաբաթ առաջ Մոսկվա էր եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, հանդիպումներ էին ունեցել ՌԴ խորհրդարանի ներկայացուցիչների հետ. «Նաև հանդիպում էր եղել դեսպանատանը, շատ մարդիկ էին եկել: Անգամ Կարասինն էր եկել, որը Ռուսաստանի ԱԳ փոխնախարար է եղել, նաև Դաշնային խորհրդում միջազգային կապերի գծով կոմիտեի ղեկավարն էր: Շատ հոյակապ հանդիպումներ էին եղել: Դրանից մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է ունեցել նաև հայկական համայնքների հետ: Իսկ Փաշինյանի մասին մենք տեղեկություններ չունենք: Մենք հարցեր կտայինք Հայաստանի դրության մասին, Հայաստան-Սփյուռք կապերի մասին, որը վերջին 3 տարում ավելի է վատացել:

Իմ տեղեկություններով կան հայ գործարարներ, որոնք օգնում են Հայաստանին, ունեն փոքր ծրագրեր, բայց իրենց կայունության երաշխիքներ են պետք: Մենք ամեն օր լսում ենք, որ Ադրբեջանն այս արեն, այն արեց, իսկ Հայաստանը չի պատասխանում: Դա մեզ հիասթափեցնում է, որովհետև մենք ուզում ենք տեսնել ուժեղ, հզոր Հայաստան, որը կասի իր խոսքը:

Մենք չունենք համակարգող մարմին, որը կհամակարգի հայ գործարարների ներդրումները Հայաստանում: Շատերն են ուզում ներդրումներ անել: Նախկինում կար Սփյուռքի նախարարություն, հիմա կա Սփյուռքի հարցերով հանձնակատար, իրենք պետք է փոխգործակցեն, իրենց կառույցում ունենային մարմին կամ լիազորված պաշտոնյա, որը կզբաղվեր ներդրումների հարցերով»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ին Մոսկվայում փակ հանդիպում են ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ. «Շուրջ 20 հոգի տարբեր հիմնադրամներից, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Նա Մոսկվայից հետո մեկնելու է ԱՄՆ՝ հայկական համայնքների հետ հանդիպելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում