«Հայրաքաղաք» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներ է ներկայացրել 32 տեղամասերից։
Այսպիսով՝ նախնական արդյունքներում Գյումրիում առաջատար է «Բալասանյան դաշինք»-ը՝ 34,35%-ով: Երկրորդ տեղում է ՔՊ-ն` 30,81 %-ով, իսկ 3-րդ տեղում է «Զարթոնքը» ձայների 12,67%-ով:Իսկ մյուս կուսակցությունների ձայները բաշխվել են հետևյալ կերպ ՀՀԿ` 4,68 %, «Ապրելու երկիր» 5,56%, «Հայրաքաղաք» 4,30%, Գյումրին կռնա` 2,80%, Թասիբով դաշինք` 2,14%, Արժանապատիվ ուղի` 1,64% և ՀԿԿ` 4,68%: